Տեսանյութ. Լարված իրավիճակ հայ-վրացական սահմանի մոտ, վրացիները ջավախահայ կամավորներին չեն թույլատրում սահմանն անցնել          Հայաստանն «Իսկանդեր» կկիրառի, եթե Թուրքիան Արցախում F-16 կիրառի․ՌԴ-ում ՀՀ դեսպան       ՀՀ ԶՈւ–ն կասեցրել է թշնամու գրոհը. բանակը պատրաստ է մարտերը տեղափոխել Ադրբեջանի տարածք, ինչպես եղավ 1992-94-ին, 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ    

15 մայիս 2020 15:23

Ֆրանսիայում COVID-19- ի հետ կապվող սինդրոմից գրանցվել է առաջին երեխայի մահը

Ֆրանսիայի Մարսել քաղաքում գրանցվել է առաջին երեխայի մահը, որի մոտ առկա էին Կավասակիի հիվանդությանը բնորոշ ախտանիշներ։ Այս հիվանդությունը կապվում է կորոնավիրուսի հետ, հայտնում է BFMTV- ն:
Երեխան ինը տարեկան էր, նա վարակվել էր կորոնավիրուսով, և, հավանաբար, նրա մոտ զարգացել էր սրտամկանի հիվանդություն։ Միևնույն ժամանակ, բժիշկները շեշտում են, որ այս դեպքը «ծայրահեղ հազվադեպ է»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նյու Յորքում երեք երեխա մահացել է նոր մանկական մուլտիսիստրային բորբոքային համախտանիշի պատճառով, իսկ տասնյակ մարդիկ ընդունվել են հիվանդանոցներ: Նյու Յորքի քաղաքապետը նշել է, որ գրեթե բոլոր երեխաները կամ վարակված են COVID-19- ով, կամ արդեն ապաքինվել են դրանից: Երեխաների մոտ զարգանում են սինդրոմներ, որոնք նման են Կավասակիի հիվանդությանը ։ Նրանց մոտ նկատվում է մարմնի դող, տենդ, ցաներ, որովայնի ցավ և փսխում: Բորբոքային սինդրոմի հայտնաբերման դեպքեր են գրանցվել նաև Եվրոպայում՝ ներառյալ Իտալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Շվեյցարիան: Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների վարչության պետ Մարիա Վան Կիրկովեն ասել է, որ ԱՀԿ-ն ուսումնասիրում է այս հիվանդության՝ COVID-19- ի հետ հնարավոր ասոցացման վերաբերյալ տվյալները, որոնք առաջանում են փոքր երեխաների մոտ՝ Կավասակիի համախտանիշի դրսևորումներով:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր