Մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ուղեվարձի վճարման ժետոններից          «Վրացական երազանք»-ը կվերսկսի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ իմփիչմենթի գործընթացը       Տեսանյութ.Ուկրաինան հարվածել է Ղրիմում ՌԴ ծովային նավթաբազային. հայտարարվել է արտակարգ իրավիճակ    

16 մայիս 2020 16:27

Այսօրվա մեր վիճակը ես պրոբլեմ չեմ համարում.մահերի տոկոսայնության առումով մենք գտնվում ենք շատ ցածր սեգմենտում

Պետք է հասկանանք՝ իրավիճակի վերահսկելիություն ասելով՝ ինչ նկատի ունենք․ երեկվա վիճակագրությամբ ունենք 2027 ընդհանուր հիվանդների թիվ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե առողջապահության համակարգում ինչ քայլեր են ձեռնարկվելու իրավիճակը վերահսկելու համար՝ հաշվի առնելով կորոնավիրուսով վարակման դեպքերի ներկա դինամիկան։


«2027 դեպքը իրականում շատ մեծ և սարսափելի թիվ է։ Բայց երբ որ մտնում ենք դետալների մեջ, արձանագրում ենք, որ 2027 հիվանդներից 1895-ը նույնիսկ ջերմություն չունի։ 2027 հիվանդների մեջ թոքաբորբ ունի ընդամենը 690-ը, ընդ որում, հաշված են նաև էն թեթև թոքաբորբերը, որ մարդիկ սովորաբար ոտքի վրա են տանում։ Ծանր թոքաբորբ ունեն ընդամենը 31-ը։ Թոքային օդափոխության սարքին միացված հիվանդների թիվը 11-ն է»,-ասաց վարչապետը։


Նրա խոսքով՝ եթե ախտորոշված պոզիտիվների թիվը լինի անգամ 10 հազար, բայց թոքաբորբով հիվանդների թիվը ցածր լինի 1400-ից, ապա այդ իրավիճակը վերահսկելի է։


«Հիմա ուսումնասիրելով մեր իրավիճակը՝ կոնկրետ ցուցանիշներ ենք դրել, որոնցով պետք է կողմնորոշվենք, թե իրավիճակը վերահսկելի է, թե ոչ։ Երբ որ մենք թոքային օդափոխության սարքի պակաս ունենանք, դա կլինի պրոբլեմ, երբ որ մեր ծանր հիվանդների թիվը 1400-ից ավելի լինի, դա կլինի պրոբլեմ։ Այսօրվա մեր վիճակը ես պրոբլեմ չեմ համարում, որովհետև ես նայում եմ երկրում մահացության թվերը, տեսնում եմ, որ նախորդ տարի ապրիլին Հայաստանում ավելի շատ մարդ է մահացել՝ մոտ 54-ով, քան այս տարի։ Մենք պետք է այս թվերին հետևենք»,-ասաց վարչապետը։


Նա ընդգծեց, որ կառավարության վերջին նիստին էլ է ասել, որ երբ տեսնեն, որ բուժման կարիք ունեցողներին այլևս չեն կարողանում ընդունել, կամ այդպիսի վտանգ կա, ապա այդ իրավիճակը կարող է սրել ճգնաժամը։


«Մնացած պարագայում պրոբլեմը ոչ թե ախտորոշված պոզիտիվների թիվն է, այլ անորոշությունը։ Մենք չգիտենք, թե այս 2000 հոգուց քանիսի վիճակը կծանրանա։ Համաշխարհային տրամաբանության մեջ, մահերի տոկոսայնության առումով մենք գտնվում ենք շատ ցածր սեգմենտում, այսինքն՝ այդ առումով խնդրահարույց չի։ Բայց պետք է հասկանանք, որ անհատական պատասխանատվության խնդիր կա, պետք է աշխատանեք չվարակել ու չվարակվենք»,-ասաց վարչապետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր