«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

18 մայիս 2020 10:00

Կա մի քայլ, որ կառավարությունն ուշացումով, բայց անում է

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հախուռն, անչափ սխալական, ոչ կոմպետենտ, անբարո, ապիկար իշխանավարման գործողությունների այս շարքում, որն անխուսափելիորեն Հայաստանին դնելու է համաճարակի կառավարման աշխարհի վատթարագույնության չեմպիոնների առաջին հորիզոնականներում, այնուամենայնիվ, մի քայլ կա, որ կառավարությունն ուշացումով, բայց անում է և որը չի կարելի քննադատել և պարսավել: Այլ՝ ընդունել, լսել և հետևել դրան:


Դա դիմակների համատարած կրման պարտադրանքն է:


Չի կարելի քննարկել, հարցականի տակ դնել, հեծանիվ և անիվ հորինել հարցերում, որոնք վաղուց անվիճելի են:


Դիմակները նվազեցնում են վարակի փոխանցման հնարավորությունն առնվազն հինգ անգամ: Եվ այդ հարցում վերլուծություններն ու ընդդիմացողների բողոքները, դա մարդու իրավունքների տիրույթում տեսնողներն ուղղակի հատում են զավեշտի սահմանը: Բայց դա զավեշտալի չէ, որովհետև կյանքերի հարց է: Կյանքեր, որոնք մենք կորցնելու ենք տոկոսային հարաբերակցությամբ, ամենաբարձր թվերով:


Ուրեմն՝ ապիկարության այս հորձանուտում զանազանենք հանցավորատիպ ապակառավարումն ու որոշ ճիշտ, թերևս շատ ճիշտ որոշումները և գոնե դրանց հետևենք:


Դադարենք մտածել միջնադարյան բարբարոսների պես և գոնե այս մի հարցում մեզ խելացի և խելամիտ պահենք:


Դիմակները կյանքեր են փրկում:


Փրկե՛նք այդ կյանքերը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր