Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

19 մայիս 2020 12:15

Ամբողջ աշխարհն է այս ահավոր հիվանդությամբ վարակվել.Չինաստանը պետք է պատասխանատվություն կրի կորոնավիրուսի տարածման համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ Չինաստանը պետք է պատասխանատվություն կրի ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։


«Այո՛, Չինաստանը պետք է պատասխանատվություն կրի իր արածի համար։ Նրանք ամբողջ աշխարհին են վնաս հասցրել»,- նշել է Թրամփը՝ պատասխանեով Սպիակ տան լրագրողներից մեկի հնչեցրած հարցին։


«Չինաստանը մեզ հրաշալի «նվեր» է մատուցել, վիրուսն այդ երկրից է եկել, տարածվել Եվրոպայում, այնուհետև՝ նաև ԱՄՆ-ում։ Ամբողջ աշխարհն է այս ահավոր հիվանդությամբ վարակվել»,- նկատել է նախագահը և հավելել, որ վիրուսի տարածումը հանրավոր էր կանգնեցնել ավելի վաղ փուլում։


Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Չինաստանըթույլ չի տվել, որ վարակն իր երկրի ներսում տարածվի, սակայն թույլ է տվել, որ այն Եվրոպա և ԱՄՆ հասնի։


Չինաստանի իշխանություններն Ուհան քաղաքում կորոնավիրուսի բռնկման մասին հայտարարել են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է նոր կորոնավիրուսային համավարակի բռնկման մասին:


Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը հասել է 320 192-ի, գրանցվել է վարակման 4 894 582 դեպք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր