«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

19 մայիս 2020 12:54

Չինաստանում մոտ 108 միլիոն մարդ կրկին հայտնվել է մեկուսացման մեջ՝ վարակի նոր և աճող բռնկման պատճառով

Չինաստանի հյուսիսարևելյան տարածաշրջանում մոտ 108 միլիոն մարդ կրկին հայտնվել է մեկուսացման մեջ՝  վարակի նոր և աճող բռնկման պատճառով, ինչը հետընթաց է գրանցել երկրում նորմալ կյանքին վերադարձի հարցում։ Այս մասին գրում է Bloomberg-ը։


Ամբողջ երկրում տեղի ունեցող վերաբացման պայմաններում Ջիլիան նահանգը դադարեցրել է գնացքների ու ավտոբուսների շարժը, փակել դպրոցները և կարանտինացրել տասնյակ հազարավոր մարդկանց: Խիստ միջոցները անհանգստացրել են այն բազմաթիվ բնակիչների, որոնք կարծում էին, որ երկրում համաճարակի վատթար շրջանն ավարտված է:


Նշվում է, որ չնայած 34 վարակի դեպքին, որը չի տարածվում այնքան արագ, որքան Ուհան քաղաքում՝ հանգեցնելով համաճարակի, Չինաստանի արագ և ուժեղ արձագանքը արտացոլում է կորոնավիրուսի երկրորդ բռնկման նկատմամբ վախը, որը հանգեցրեց տնտեսական և սոցիալական մեծ ծախսերի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր