17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

26 մայիս 2020 12:35

Youtube-ը հեռացրել է Թուրքիայի քաղաքացու՝ Հայոց ցեղասպանության մասին ատելության խոսք պարունակող տեսանյութը

YouTube վիդեոհոսթինգի վարչակազմը հեռացրել է Թուրքիայի քաղաքացի հրեա գործարար Դողան Քասադոլուի տեսանյութը, որը ատելության խոսք էր պարունակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այս մասին գրում է ermenihaber-ը։


Նշենք, որ անցյալ տարի Քասադոլուն թուրքական Akit TV-ի «Բացվում է օրը» (Gün Başlıyor) հեռուստածրագրի հաղորդավար Յուսուֆ Օզան Դեմիրի հարցերին պատասխանելիս հետևյալ կերպ էր արտահայտվել Հայոց ցեղասպանության մասին․ «Հայոց ցեղասպանության պնդումները դարի զրպարտությունն են  և Թուրքիան այդ զրպարտանքի դեմ չի կարողանում հարկ եղածի պես պայքարել»։


Հեռուստաընկերությունը բողոքարկել է YouTube-ի որոշումը՝ նշելով, որ տեսանյութի հեռացման որոշումը դեմ է Թուրքիայի Հանրապետության Սահմանադրությանը, ՄԻԵԴ-ի դրույթներին, ինչպես նաև օրենքներին և ընթացակարգերին։ Հեռուստաընկերությունը պնդել է, որ տեսանյութը ատելության խոսք չի պարունակում։


Թուրքական լրատվամիջոցը հիշեցրել է, որ ավելի վաղ YouTube վիդեոհոսթինգի վարչակազմը մասնավորապես մուսուլման երկրների նկատմամբ ունեցած իր դիրքորոշման պատճառով հեռացրել էր մի քանի տեսանյութ ևս։


Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ստահոդ տեսանյութի  հեռացմանը, լրատվամիջոցումը պնդում է, որ դա հայկական  սփյուռքի գործն է, որը մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե այն որքան ազդեցիկ և ուժեղ ԱՄՆ-ում։ 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր