Ինչու է նվազում օրական արվող թեստերի թիվը. Թեստերն էլի վերջանո՞ւմ են, որ խնայում եք. փորձագետ
![](https://armenpress.am/static/news/b/2020/04/1012016.jpg)
Ու, եթե 3 օր առաջ արվել է 1317 թեստ, 2 օր առաջ՝ 1197, ապա երեկ արվել է ընդամենը 960 թեստ։
Պարզ չէ, թե ինչն է խնդիրը... Թեստերն էլի վերջանո՞ւմ են, որ խնայում եք։ Ռեակտիվնե՞րն են վերջանում։ Լաբորատորիանե՞րն են փակվում։ Թեստ անողնե՞րն են վերանում։
Այս ֆոնին ահավոր ցինիկ է հնչում առողջապահության համակարգի չինովնիկներից մեկի երեկվա հայտարարությունը, թե ընդլայնվել են լաբորատոր կարողութունները և «ախտորոշման պրոցեսում ներառվել են, թե մարզային մակարդակի լաբորատորիաներ, թե առանձին բժշկական կազմակերպությունների լաբորատորիաներ»։
Մայիսի 21-ից օրական արվող թեստերի թիվը նվազում է՝ հինգ օրում կրճատվելով համարյա երկու անգամ (1832-ից 960), իսկ իշխանությունները հայտարարում են թեստավորման կարողությունների ընդլայնման մասին»։