Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 2-ի համար          9 տարի առաջ այս օրն Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել` ռազմական արկածախնդրության միջոցով լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը և հայերի գոյության հարցը վերջնականապես փակել       ՌԴ գրոհած 93 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, բնակելի շենք է վնասվել    

03 հուն 2020 14:15

Տեսանյութ.Կորոնավիրուսային այս իրավիճակից է կախված, թե ինչ հնարավոր ակտիվացումներ կունենա Ադրբեջանը, թե ստեղծված իրավիճակից ով ավելի շուտ դուրս կգա և շահած դուրս կգա

Կորոնավիրուսով ստեղծված իրավիճակում պատերազմի հնարավոր վերսկսկման հնարավորությունը ռեալ գնահատելու համար պետք է հասկանալ, թե ինչ իրական վիճակ է Ադրբեջանում։  Նման կարծիք հայտնեց Արցախի նախկին նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր նախագահ Տիգրան Աբրահամյանը 5-րդ ալիք հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ։


«Պետք է անել ամեն բան, ոչ միայն արագ կանխելու վարակի տարածումը, այլև սովորական ռիթմին հնարավորինս շուտ վերադառնալ, քանի որ այս իրավիճակից է կախված, թե ինչ հնարավոր ակտիվացումներ կունենա Ադրբեջանը։ Այսինքն, տարածաշրջանային կայունությունը նաև կախված է այն բանից, թե ստեղծված իրավիճակից ով ավելի շուտ դուրս կգա և շահած դուրս կգա տնտեսական, քաղաքական ու ռազմական առումներով։ Հենց դրանից է կախված, թե ինչպես կզարգանան իրադարձություններն առաջնագծում»,-ասաց փորձագետը։


Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր