Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

03 հուն 2020 17:00

Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը

Մահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, Ուկրաինայում և Բելառուսում ՀՀ նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը։ Տեղեկությունը  զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։


Արմեն Խաչատրյան ծնվել է Երևանում՝ 1957 թվականին։ Ավարտել է Հայաստանի Պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը (1978)։ 1987-1990 թվականներին եղել է Երևանի թիվ 191 դպրոցի տնօրեն, 1991-1999 թվականներին՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտոր։


1999-2003 եղել է ՀՀ ԱԺ նախագահ։ 2003-2010 թվականներին զբաղեցրել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպանի պաշտոնը։ 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաաշտոնից: 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ:


Պարգևները և կոչումները՝


ԱՄՆ-ի կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» (1998)


ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի «Համագործակցություն» շքանշան (2001)


Օրթոդոքս եկեղեցու Սուրբ Անդրեասի շքանշան (2001)։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր