Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ասել է Եկեղեցին Ռուսաստանից հրահանգ է ստացել, սակայն մեծ մասը հասկացել է, որ սա հերթական «կռուտիտն» է.«Հրապարակ»       Սկանդալային նախագծի շուրջ նոր կրքեր են բորբոքվում, ԳՇ դեմ է․ «Հրապարակ»    

10 հուն 2020 13:55

Տեսանյութ.Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները գործի են դրել բռունցքները

Շուկաներում և թաղամասերում պարեկային հսկողություն իրականացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) պատգամավորների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։


Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Օզգյուր Օզելի և իշխանամետ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) պատգամավոր Օլջայ Քըլավուզի միջև նախ լարվածություն է առաջացել, որին հետևել է արդեն ձեռնամարտը։


Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները գործի են դրել բռունցքները, ինչի պատճառով նիստը ընդմիջվել է։


ԺՀԿ-ական ընդդիմադիր պատգամավոր Օզգյուր Օզելը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ փորձ է արվել խլել իրենցից խոսելու իրավունքը և «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորը հարվածել է իրեն ներս մտնելիս։ Նա ընդգծել է նաև, որ իր ընկերների միջամտության շնորհիվ է իր վրա կատարված հարձակումը կասեցվել, իսկ Օլջայ Քըլավուզը լուրջ վնասվածք է ստացել։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր