Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

11 հուն 2020 13:44

Ըստ իրավիճակի, կարող ենք նաև որոշումներ փոխել.Ունենք մոտ 500 ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներ

Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարարը կորոնավիրուսային հիվանդության նոր ցուցանիշներ ներկայացրեց։

«Թվային առումով ունենք հետևյալ պատկերը. երեկ արձանագրված նոր դեպքերի թիվը հասել է 566-ի՝ ի տարբերություն նախորդ օրվա 428-ի։ Սա բացարձակ թվով, իհարկե, նշանակալի աճ է, սակայն պետք է փաստենք նաև, որ հետազոտությունների թիվն էլ է մոտավորապես այդքան տոկոսով մեծ եղել. արվել է 2233 թեստ՝ նախորդ օրվա 1751-ի փոխարեն։


Դրական նոր թեստերի տոկոսը ընդհանուր թեստերի մեջ մոտավորապես կրկին նույնն է՝ 25 տոկոս՝ նախորդ օրվա 24 տոկոսի համեմատ։ Սա կարևոր ցուցանիշ է, իհա՛րկե, կարևոր է նաև բացարձակ թիվը սպասարկումը հասցնելու տեսանկյունից։ Ցավով պետք է նշեմ, որ ունենք 18 մահվան դեպք, և ընդհանուր մահերի թիվը այսպիսով դառնում է 245։


Երեկվա դրությամբ մահճակալային ֆոնդի հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն է»,- հայտնեց նախարարը։


Արսեն Թորոսյանի խոսքերով՝ գումարային ունենք մոտ 500 հոգի ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներ. «Կարող եմ փաստել, որ հիմնական մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր եղել են այդպիսի կարիք ունեցող պացիենտներին տեղավորելու համար։ Եվ ամենակարևոր ցուցանիշը, որին մենք վերջին օրերին հաճախ անդրադառնում ենք, հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվն է: Այս պահին՝ առավոտյան ժամը 09։00-ի դրությամբ, մենք ունենք ընդամենը 32 հոգի, որոնք կարիք ունեն հոսպիտալիզացիայի։ Նրանցից ընդամենը 4-ն է տանը, մնացած 28-ը՝ այլ հիվանդանոցներում, սակայն պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ կամ հիվանդանոցներ»։


Նախարարn ընդգծեց, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված. «Սակայն հզորությունների զարգացմանը զուգընթաց այդ լարվածությունը կոմպենսացվում է մեր հնարավորությունների աճով, մեր սպասարկման հնարավորություններով, ինչը, իհա՛րկե, չի նշանակում, որ մենք չպետք է զսպողական մեր միջոցառումները շարունակենք և ուժեղացնենք, ինչպես ամենասկզբից, այդպիսով այս կառավարելի վիճակը պահենք, ինչքան հնարավոր է երկար՝ գնալով անկման։


Հետևաբար, կարծում եմ, որ մեր պարետատան որոշումների շրջանակներում ամեն ինչ պետք է շարունակենք. խստացնենք կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը՝ սկսած սովորական քաղաքացիներից, վերջացրած տնտեսվարող սուբյեկտներով, և իրավիճակի զարգացմանը զուգընթաց, եթե կարիք լինի, նաև որոշումներ փոխենք՝ ըստ իրավիճակի»,- եզրափակեց նախարարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր