Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ փետրվարի 9-10-ին կժամանի Հայաստան, Երևանում կլինեն երթևեկության սահմանափակումներ          Հրե ձիու տարին 2026թ-ին հաջողություններ կբերի Արևելյան հորոսկոպի այս կենդանակերպի նշաններին       Հաշվի առնելով, որ այս տարի մեծ ծավալի աղ ենք օգտագործել, ունենք մեծ ծավալի աշխատանքներ՝ փոսալցման հետ կապված    

13 հուն 2020 16:43

Վիրուսը շարունակվում է փոխվել, կարող է մուտացիաների ենթարկվել, տարբեր երկրներում տարբեր լինել.ԱՀԿ

Բոլոր վիրուսները, այդ թվում նաև նոր կորոնավիրուսը մուտացիայի են ենթարկվում և կորոնավիրուսի պատվաստանյութերի ստեղծման մրցավազքը չպետք է ազդի պատվաստանյութերի արդյունավետության վրա, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր փորձագետ Սոումյա Սուամինաթան։

Նա հայտնել է, որ վիրուսը շարունակվում է փոխվել և պետք է հետևել ընթացքին։ Մասնագետը նշել է, որ վիրուսը կարող է մուտացիաների ենթարկվել, տարբեր երկրներում տարբեր լինել, բայց ոչ այնքան, որ կորոնավիրուսի պատվաստանյութը չաշխատի։

 ԱՀԿ տվյալներով՝ այս պահին աշխարհում պատվաստանյութի 200 տարբերակ կա, որոնցից 10-ն անհատների կողմից են մշակվում, չորսը՝ ԱՄՆ-ում, 5-ը՝ Չինաստանում և 1-ը՝ Միացյալ Թագավորությունում։

 Հունիսի 13-ի դորւթյամբ՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 7․6 մլն-ն անցել է։ Վարակակիրների ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է՝ 2 մլն-ից ավելի։ Ավելի վաղ ամերիկյան Moderna բիոտեխնոլոգիական ընկերությունը, որի հիմնադիրը հայազգի ինժեներ-տեխնոլոգ Նուբար Աֆեյանն է, հայտարարել էր, որ պատրաստ է սկսել կորոնավրուսի դեմ պատվաստանյութերի կլինիկական ուսումնասիրությունների եզրափակիչ փուլը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր