«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է          Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 3-ի համար    

15 հուն 2020 11:55

Տեսանյութ.Իշխանությանը չի՞ անհանգստացրել այն հանգամանքը, որ Ծառուկյանը և Վանեցյանը հանդիպել են ու կարող են պայքարել իշխանության դեմ

«Քրեական գործերը հարուցվել են շատ ավելի շուտ, քան պարոն Ծառուկյանն այն այգում հայտարարություններ էր անում` կապված իշխանության 100 տոկոս փոփոխության հետ»,- այսօր` լրագրողների հետ ճեպազարույցի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։


Նրա խոսքով` ընտրակաշառքը վերաբերյալ փաստաթուղթը ևս գտնվել է ավելի շուտ, քան երեկ իմքայլականներն այն հրապարակում էին:


«Ձեզ թվում է` Ծառուկյանի հանդիպումների մասին մենք իմացել ենք պարոն Ծառուկյանի հայտարարություններից հետո՞, դուք չարաչար սխալվում եք: Պարոն Ծառուկյանը հանդիպել է պարոն Վանեցյանի հետ նույն այգում բազմաթիվ անգամ, և պարոն Վանեցյանը նույնպես դա չի հերքել»,- ասել է Սիմոնյանը:


Հարցին, թե իշխանությանը չի՞ անհանգստացրել այն հանգամանքը, որ Ծառուկյանը և Վանեցյանը հանդիպել են ու կարող են պայքարել իշխանության դեմ, Սիմոնյանն ասել է. «ՀՀ իշխանությանն անհանգստացնում է և մտորումների տեղիք է տալիս միայն ՀՀ քաղաքացիների հետ շփումը: Թե ով որ այգում ում հետ կհանդիպի, ինչ հին քաղաքական մեռել կբերի քաղաքական դաշտ, դա չորրորդական բան է: Մեզ համար կարևորը ՀՀ քաղաքացիների հետ համագործակցությունն է»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր