Բագրատ Սրբազանը դատարանում հաղթել է «Հանրապետություն» կուսակցության անդամներին          Տեսանյութ․Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճանի       Ինչու՞ պետք է Քըլըչը չշնորհավորեր ինձ, եթե ԱԺ նախագահ ընտրվեմ, չեմ շարունակի լինել հայ-թուրքական հարցերով բանագնաց    

18 հուն 2020 17:51

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց գրավի դիմաց

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, վերադարձավ խորհրդակցական սենյակից։ Դատավորը հրապարակեց իր որոշումը, որի համաձայն ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ արձակվեց կալանքից։ 
 
Որպես գրավ Քոչարյանը դատարանին կվճարի 2 միլիարդ դրամ։

Նշենք, որ առաջին ատյանում ՀՀ-ի և Արցախի նախկին վարչապետները անձնական երաշխավորություն էին ներկայացրել Քոչարյանի ազատ արձակման համար, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր այն, և հենց սա էին բողոքարկել պաշտպանները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր