Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը          Տեսանյութ.Թուրքիայում նորից մոլեգնում են անտառային հրդեհները       Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. «Ազատություն»    

19 հուն 2020 14:05

Արթուր Ալեքսանյանի հայրը կոչ է անում չշահարկել որդու անունը էժան փիարի համար.մի՛ փորձեք ներքաշել ձեր խարդավանքների մեջ

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը, հանդես է եկել հայտարարությամբ Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերի հետ կապված:


«Հայտնում եմ, որ շրջանառվող լուրերն ամբողջությամբ ապատեղեկատվություն են։ Կոչ եմ անում չշահարկել Արթուր Ալեքսանյանի անունը էժան փիարի համար։


Արթուրն այս պահին մարզվում է և պատրաստվում է Օլիմպիական խաղերին։ Երկրի պատիվը բազմիցս բարձր պահած մարզիկին մի՛ փորձեք ներքաշել ձեր խարդավանքների մեջ։ Ամո՛թ է»,- Գևորգ Ալեքսանյանի խոսքը փոխանցում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:


Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի` Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ՀԱՕԿ-ից կանչել են, որպեսզի նա մասնակցի Գագիկ Ծառուկյանի աջակիցների ակցիաներին, սակայն նա հրաժարվել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր