«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

24 հուն 2020 15:46

Ռուսական պատվաստանյութը փորձարկած կամավորների մոտ դիտվել է ջերմության փոքր-ինչ բարձրացում եւ գլխացավ

Ռուսաստանի առողջապահության նախարարության Սեչենովի համալսարանում անցկացվում են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Հետազոտության առաջին փուլը սկսվել է հունիսի 18-ին, երբ պատվաստանյութը ներարկել են առաջին 18 կամավորներին: Իսկ հունիսի 23-ին դեղամիջոցի ներարկում են կատարել երկրորդ խմբում ընդգրկված կամավորներին, հաղորդվում է հաստատության կայքում:

Սեչենովի համալսարանի դեղամիջոցների կլինիկական հետազոտման կենտրոնի ղեկավար Ելենա Սմոլյարչուկը նշել է, որ պատվաստանյութը ներարկելուց հետո առաջին ժամերին որոշ կամավորների մոտ դիտվել է ջերմության փոքր-ինչ բարձրացում եւ գլխացավ: Մասնագետի խոսքով, սակայն, այդպիսի ռեակցիան հատուկ է ներարկումների բոլոր տեսակներին, հայտնում է lenta.ru-ն: Հիմա հետազոտության բոլոր մասնակիցներն իրենց լավ են զգում:

Այժմ հետեւում են բոլոր կամավորների վիճակին. նրանք կկարողանան սովորական կյանքին վերադառնալ պատվաստանյութը ներարկելուց հետո 28 օր անց: Դուրս գրելուց հետո բժիշկները նրանց առողջական վիճակը վերահսկելու են եւս 6 ամիս:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր