Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

08 մայիս 2021 19:37

Ըստ Բիլ Գեյթսի՝ մարդկության երեք մեծագույն նվաճումները

Microsoft կորպորացիայի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը պատվաստանյութերն անվանել է մարդկության պատմության մեջ ամենամեծ գիտական ​​նվաճումը: Այս կարծիքը բարերարը հայտնել է Handelsblatt թերթին տված հարցազրույցում, որը լույս է տեսել ուրբաթ՝ մայիսի 7-ին:

«Նախ պետք է նշեմ պատվաստանյութերը: COVID-19 պատվաստանյութերը մեզ մեծ հույս տվեցին, որ այս տարի կհաղթահարենք համաճարակը», – ասել է Գեյթսը և ավելացրել, որ պատվաստանյութերը, ընդհանուր առմամբ, թույլ են տալիս հաղթահարել բազմաթիվ հիվանդություններ:

Մարդկության երկրորդ ամենամեծ նվաճումը, ըստ Գեյթսի, միկրոպրոցեսորի գյուտն է:

«Անշուշտ ձեզ չի զարմացնի, որ ես այն միկրոպրոցեսորի հսկայական երկրպագուն եմ, որն ի վերջո հնարավոր դարձրեց անհատական ​​համակարգչի ստեղծումը, հեղափոխեց համակարգչային գիտությունը և սկսեց տպավորիչ նորարարական ալիք անցած 50 տարիների ընթացքում», – բացատրել է նա:

Մեկ այլ խոշոր հայտնագործություն է Գեյթսն անվանել «Կանաչ հեղափոխությունը». դա 1940-70-ական թվականներին գյուղատնտեսության մեջ կատարված փոփոխությունների շարք է, ինչը հանգեցրել է համաշխարհային գյուղատնտեսական արտադրանքի ծավալի զգալի աճի։ Նա մատնացույց է արել գյուղատնտես և բուծող Նորման Բորլաուգի հետազոտությունները:

«Դրանից առաջ անհնար էր պատկերացնել, թե ինչպես կարելի է բավարար քանակությամբ սնունդ արտադրել ամբողջ աշխարհի բնակչության համար: Բորլաուգի աշխատանքը սովից փրկեց, ըստ տարբեր գնահատականների, ավելի քան մեկ միլիարդ մարդու», – ասել է Գեյթսը:

Ավելի վաղ Բիլ Գեյթսը հայտարարել էր, որ կորոնավիրուսից լիարժեք պաշտպանություն կարող է համարվել պատվաստանյութի երրորդ դոզան, որը, հաշվի առնելով վիրուսի մուտացիաները, կպարունակի փոփոխված տարրեր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր