Սրանք չտեսի նման եկան իշխանության, չտես մարդուց ագահ մարդ չկա այս աշխարհում. Սամվել Կարապետյան          Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում, Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով       Տղամարդը այցելելով անչափահաuի բնակության վայր, uեքսուալ բնույթի բռնի գnրծnղnւթյnւններ է կատարել    

27 հուն 2020 14:35

Դրանից էլ ենք զրկվելու.ամենից սոսկալին Հայաստանի հետ նրանց ևս մի կապող լարի կտրվելն է լինելու

Դիվանագետ Արա Պապյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իհարկե Հայաստանում գույքահարկը ցածր է: Բայց պետք է հաշվարկել բարձրացման բոլոր հետևանքները, որն իմ կարծիքով չի արված:


Օրինակ, այսօր Հայաստանից դուրս մեծաթիվ հայաստանցիներ են ապրում, որ Հայաստանում պահպանում են իրենց անշարժ գույքը: Սրա շնորհիվ նրանք կամ նրանց մոտիկները ամեն տարի գալիս են Հայաստան, մի երկու ամիս ապրում են: Բնական է նման մարդիկ ծախսեր են անում մեր երկրի ներսում, որն էլ մեծացնում է երկրի բյուջեի եկամտային մասը: Բացի այդ դա նրանց ու նրանց զավակների մի օր վերջնական վերադարձի հույսն է վառ պահում:


Գույքահարկի բարձրացումը դրդելու է շատերին վաճառել այդ գույքը, որն էլ բերելու է նրան, որ մի զգալի թիվ հայաստանցի տարեկան քիչ է գալու Հայաստան: Սա ունենալու է տնտեսական հետևանքներ: Բայց ամենից սոսկալին Հայաստանի հետ նրանց ևս մի կապող լարի կտրվելն է լինելու»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր