Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       Մարտի 19-ին և 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

01 հուլ 2020 16:34

Երբ ոստիկան Գագիկ Մկրտչյանի նկարները դիահերձարանից բերեցին, ես սարսափեցի, այդ տղուն հոշոտել էին. «Սասնա ծռերի» գործով վկա

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր՝ հուլիսի 1-ին, «Սասնա ծռերի» գործով դատական նիստին հարցաքննվող գործով վկաներից Աշոտ Պետրոսյանը պատմեց, որ ինքը հանդիպել է ոստիկան Գագիկ Մկրտչյանին, նա թեթեւ վիրավորում էր ստացել։


«Ճանապարհին հանդիպել եմ Գագիկ Մկրտչյանին։ Հրապարակի քարերի եզրագծին նստած էր, զինանոցի մուտքից ոչ հեռու։ Ես չգիտեի, որ վիրավոր է, մոտեցա իրեն, ձեռքս դրեցի հենց այդ ուսին, ինքը շարժում արեց այդ պահին, հարցրի՝ վիրավո՞ր ես, ասաց՝ հա, հարցրի՝ այլ տեղ ունե՞ս վիրավորում, ասաց՝ մենակ թեւս ա։ Երբ իր նկարները դիահերձարանից բերեցին, ես սարսափեցի, այդ տղուն հոշոտել էին»,- պատմեց նա։


Գործով վկան ասաց, որ ՊՊԾ գնդի զինանոցում ինքը տեսել է Արայիկ Խանդոյանին, Պավլիկ Մանուկյանին եւ այլ անձանց։


Հարցին՝ արդյոք Մկրտչյանն այդ ժամանակ միայնա՞կ էր, նա պատասխանեց. «Մենակ էր, եր մտա զինանոց,այնտեղ մի ոստիկան կար, պանիկայի մեջ էր, իրեն չէր կառավարում»։


Նա նշեց, որ այդ դեպքից հետո ինքը Գագիկ Մկրտչյանին չի տեսել. «Հարցրի տղաներին, ասացին, որ իրենք իր ոտքով իրեն ճանապարհել են։ Այնուհետեւ տեղեկացանք, որ իրեն լավ է զգում»։


Գործով մեղադրող դատախազը հարցրեց, թե ինչպի՞սի կառուցված ուներ Մկրտչյանը, վկան սկսեց նկարագրել. «Տարիքը, կարծում եմ, որ 45-50 կլիներ, գլուխը մի քիչ կլորավուն»։


Տիգրան Եգորյանն առարկեց դատախազի հարցի դեմ, նշելով, որ վկայի խոսքից արդեն իսկ պարզ է, որ այդտեղ նստած անձը եղել է Գագիկ Մկրտչյանը։


Դատախազն էլ հայտնեց, որ այլ անձանց հարցաքննություններով պարզվել է, որ վկայի նշած վայրում նստած է եղել ոստիկան Տիգրան Դանիելյանը, որն ուսի շրջանում ստացել է մարմնական վնասվածք. «Վերջինս նույնպես իր կազմվածքով ծանրաքաշ է, կլորավուն արտաքին ունի, ճաղատ է, արդյոք հնարավո՞ր է, որ դուք խառնում եք նրանց»։


Գործով վկան ասաց. «Ոչ հնարավոր չէր, որովհետեւ Գագիկ Մկրտչյանի դիահերձարանի նկարը բերեցին ու ասացին, որ այդ ոստիկանն է, որը վիրավոր այդ քարին նստած է եղել»։


Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։


Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։


ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր