Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առևտուր կանենք          «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել       Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը    

03 հուլ 2020 12:34

Մենք պատվաստման համար գվինեական փղեր չենք.Աֆրիկայում բողոքի ցույցեր են.փորձարկումներն իրականացվում են աղքատ մարդկանց վրա

Հարավաֆրիկյան Հանրապետությունում բողոքի ցույցեր են անցկացվում Օքսֆորդի համալսարանի ստեղծած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումները բնակչության առավել խոցելի խմբի վրա իրականացնելու դեմ, հայտնում է Daily Mail պարբերականը։


Աղբյուրը մանրամասնում է, որ երկրում նախորդ շաբաթ մեկնարկած փորձարկումներին մոտ 2 000 մարդ է պատրաստվում մասնակցել։


Հայտնի է, որ այս պատվաստանյութը փորձարկվում է նաև Մեծ Բրիտանիայում, Բրազիլիայում: Հետազոտողների համաձայն՝ այն պետք է նաև փորձարկվի Աֆրիկայում, որպեսզի պարզ լինի՝ արդյոք նյութը հարմար է այս տեղանքում բնակվողների համար, թե ոչ։


Սակայն Աֆրիկայում փորձարկումներն իրականացնող Յոհանեսբուրգի Ուիտուոտերստրանդի համալսարանի մոտ հավաքված ցուցարարները պնդում են, որ փորձարկումներն իրականացվում են աղքատ մարդկանց վրա, որոնք չեն գիտակցում, թե իրականում ինչ ռիսկերի կարող են բախվել պատվաստանյութը ստանալուց հետո։


«Փորձարկման համար որպես կամավոր ընտրված մարդիկ աղքատ բնակիչներ են, որոնք ի վիճակի չեն հասկանալ, թե ինչ է կատարվելու իրենց հետ»,- նշել է ցույցի կազմակերպիչ Ֆապանո Ֆաշան և հավելել, որ գիտնականները նախ պետք է վստահ լինեն, որ պատվաստանյութն արդյունավետ է և հետո նոր բերեն Աֆրիկա։


Նրանք հավաքվել են «Մենք պատվաստման համար գվինեական փղեր չենք», «Ո՛չ անապահով պատվաստանյութին» գրություններով պաստառներով, այնուհետև այրել իրենց դիմակնեը։ 


Գիտնականներն, իրենց հերթին, հայտնել են, որ ընտրված բոլոր մարդկանց մանրամասն բացատրել են սպասվող ռիսկերը, այնուհետև հարցաթերթիկ են տրամադրել՝  հասկանալու, թե որքանով են նրանք տիրապետում տեղեկությանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր