Եթե ՌԴ-ն գազի ու մյուս հարցերի մասով որոշում կայացնի՝ ՀԱՊԿ-ից էլ, ԵԱՏՄ-ից էլ դուրս կգանք          44 օրյա պատերազմում «հաղթելու ենք» ասելով՝ տարան պարտության, Արցախը Հայաստան է և վերջ ասելով՝ հանձնեցին Արցախը       Իրանին uպառնացող Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հասկացել է, որ այդ պետության հետ կատակները պատժվում են    

03 հուլ 2020 16:19

Վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում, կատարել են առգրավում

Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սեւանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում, ինչպես նաեւ առերեւույթ դեպքի ժամանակ դեռեւս չկառուցված այլ հյուրանոցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։


Նա, մասնավորապես, գրել է.


«Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սեւանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում , ինչպես նաեւ առերեւույթ դեպքի ժամանակ դեռեւս չկառուցված այլ հյուրանոցում…


Քանի որ անհետաձգելի համարվող քննչական գործողություն է կատարվում առերեւույթ դեպքից 4 տարի, իսկ քրեական գործ հարուցելուց 4 ամիս անց, քննիչներին այլ բան չէր մնում անելու, քան ի թիվս այլնի առգրավել նաեւ ընկերության 2017-2019 թվականի հաշվապահական եւ այլ փաստաթղթերը, բոլոր, այդ թվում՝ reception-ի աշխատանքային ռեժիմում գտնվող համակարգիչները եւ փաստացի կազմալուծել հյուրանոցի բնականոն աշխատանքը…


Մնացածը՝ հաջորդիվ…


Հ.Գ Մի տեղ կարդացել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր