Տեսանյութ.300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար. «Ուժեղ Հայաստան»          Իրանն ԱՄՆ-ի առջև հինգ պայման է դրել բանակցությունները վերսկսելու համար       Մայիսի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

13 հուլ 2020 12:15

Տեսանյութ.Մեր դիրքերից մեկին մոտենում է ավտոմեքենա և անհասկանալի պատճառով զինծառայողները դուրս են գալիս մեքենայից և շարժվում դեպի մեր դիրք. ադրբեջանական բանակն ունի զգալի կորուստներ

Երեկ 12:30 մեր դիրքերից մեկին մոտենում է «Ուազ» ավտոմեքենա և անհասկանալի պատճառով զինծառայողները դուրս են գալիս մեքենայից և շարժվում մեր դիրք, որը գտնվում է անմիջապես ՀՀ տարածքում: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստին՝ ներկայացնելով իրավիճակը, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:


«Քանի որ շարժումն անհասկանալի էր, զինծառայողները վերադասին զեկուցելիս ստանում են հրահանգ, որ հաշվի առնելով հնարավոր մոլորվածությունը, աշխարհագրությունը կամ օպերատիվ վիճակին չտիրապետելը՝ կոչ են արել լքել տարածքը։


Որից հետ սկսվում է հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատախսան գործողություններով: Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է»,-ասաց նա:


Դավիթ Տոնոյանը նշեց, որ մինչ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանի օգտագործմամբ 15-20 րոպեն մեկ հրետակոծությունը վերսկսվում է, դադարը եղելէ գիշերը 3:30-5:30: Նախարարը վստահեցրեց, որ բոլոր կրակոցները լռեցվում են, որի արդյունքում հակառակորդը ունի զգալի կորուստներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր