Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

13 հուլ 2020 14:15

Էդքա՞ն լկտի՝ իբր 2016-ին ոչնչի պակաս չկար.Արա, տվածներդ ցորեն ու թթու քյալամից ինչ-որ բորշանման մի բան չէ՞ր՝ նեխած մսով

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արա պարզվում ա՝ սրանք էնքան լկտի են, որ հիմա էլ ասում են՝ 2016-ին ոչ մի բանի պակաս չկար։
     Տո այ անհայրենիքներ, դուք էիք ասում, որ 80-ականների զենքով ենք կռվում։ Թե՞ Մանվելի տանը զինվորի փայը չհայտնաբերվեց։
     Բայց հեռու չեմ գնա, ես աչքիս տեսածը կասեմ։ Ամսի 3-ին Ստեփանակերտ էի, հետո մեկնկցի Մարտունի 3, Մարտունի 2։ Ժողովուրդը պուրակում մի օրում 7 ֆուռ ապրանք էր հավաքել։
     Երբ հարցնում էինք՝ ինչի՞ կարիք կա, ապա բացառապես ամեն ինչի կարիք կար։
     Արա, սովորական բահ ու սղոց էին ուզում, էլեմենտ ու ակումլյատոր։ Վոլեյբոլի ցանց էինք առնում, վրեն լոսկուտներ կարում, ներկում, որ պաշտպանիչ ցանց դառնա տանենք։ Դա էլ չկար։ Չեմ ասում հիգենայի ու ներքնաշորերի պակասի մասին։ 90 տոկոս պոստերում ջուր չկար։ Ջրի տարաներ էինք տանում։
     Դե սնունդը չասեմ. սկսած ինձանից բոլորս էլ տեսել ենք։ Արա, ի՞նչ էիք տալիս ուտելու՝ ցորեն ու թթու քյալամից ինչ-որ բորշանման մի բան՝ հին նեխած մսով։
     Չնայած, ինչ եմ ուզում մի մարդու հետեվորդներից, ով հայտարարեց որ կորցրած 800 հա կարևոր չէր, և որ Աղդամը իր հայրենիքը չի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր