Սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր, երբ եկեղեցի մտնելը ռիսկ էր          Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով       Հրապարակեք խաղաղության պլանը, ստախոսներ, հրապարակե՛ք, տեքստը, ոչ թե ձեր ստերը այդ տեքստի մասին    

14 հուլ 2020 12:36

Ծանր զինատեսակ են օգտագործում,հիմա ապաստարաններում ենք.Եթե պետք լինի՝ մինչև Քուռ հասնելու ենք

Քիչ առաջ «Փաստինֆո»-ն զրուցեց Մովսես գյուղի քահանա Տեր Աբելի հետ, ով հաստատեց կրակոցների մասին լուրերը. «Քանի որ հիմա ծանր զինատեսակ է աշխատում մենք ապաստարաններում ենք գտնվում։ Կրակ կա, բայց դե պատերազմն այսպես է լինում։ Մենք հանգիստ ենք, որովհետև գիտենք, որ եթե պետք լինի՝ մինչև Քուռ հասնելու ենք։ Ասել եմ՝ չմոռանաք՝ մենք հայրենիք չունենք շան բերան տալու»։


Ավելի վաղ  տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ գիշերվա ընթացքում կրակաերթը չի դադարել։


Առավոտվանից կրակն առավել ինտենսիվ է Բերդի շրջանի և հարակից գյուղերի ուղղությամբ։ ՊՆ մամուլի խոսնակն ավելի ուշ տեղեկացրեց, որ հակառակորդը թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հարվածային ԱԹՍ-ով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր