«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

15 հուլ 2020 10:17

Վարակվածների թիվը կարծես քիչ-քիչ նվազում է. ո՞րն է պատճառը. իսկ ինչո՞ւ անպայման ամերիկյան վակցինան գնել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսով վարակվածների թիվը կարծես քիչ-քիչ նվազում է. ո՞րն է պատճառը։ «Հաստատ՝ դիմակները չեն»,- ասաց կորոնավիրուսի դեմ պայքարող ոլորտի կազմակերպիչը: Բա ի՞նչն է։ «Ցանկացած վիրուս իր կենսունակության ժամկետն ունի, մասամբ նշանակություն ունի նաև տաք եղանակը»:


Իսկ հնարավո՞ր է թվերի մանիպուլյացիա են անում։ «Հաստատ՝ չէ. թվերը մենք տեսնում ենք մինչ հրապարակվելը, նախորդ անգամ ասացի` փորձում են հավասարաչափ բաշխել օրերի վրա, հիմա` ոչ։ Նվազում կա՝ շատ չի իջել, բայց կայունացում կա»: 


Իսկ ինչո՞ւ եք որոշել, որ անպայման պետք է ամերիկյան վակցինան գնվի, Ռուսաստանում արդեն լուրջ շարժ կա այդ ուղղությամբ, ինչու ո՛չ ռուսական վակցինա։ «Այդ հարցով պետք է դիմեք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն` ՀՎԿԱ»: Իսկ կարո՞ղ ենք ֆիքսել, որ վարակի պիկը հաղթահարել ենք։ «Ոչ, չենք կարող, կարող ենք ասել` կայուն վիճակ է. եթե թվերը երկու շաբաթ այսպես կայուն մնան, այդ ժամանակ արդեն կարող ենք ասել, որ, այո, պիկը հաղթահարված է»»:


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր