Ալիևը որոշել է ոչնչացնել ընդդիմությանը.նրանք ավելի վատն են, քան հայերը
Նա խոստացավ պատժել «կեղտոտ, կոռումպացված ղեկավարներին, վախկոտներին և դասալիքներին», որոնք «ավելի վատն են, քան հայերը»: Դրանից հետո անվտանգության ուժերը սկսեցին ձերբակալել ընդդիմադիր կուսակցությունների անդամներին:
Ըստ տարբեր աղբյուրների՝ այդ օրերին ձերբակալվել է մոտ 120 մարդ, այդ թվում՝ կուսակցության առաջնորդներ և ակտիվիստներ:
Հուլիսի 20-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ արեց Ադրբեջանին չօգտագործել համաճարակը՝ քաղաքացիական հասարակությանն ու ընդդիմությանը ճնշելու համար: Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխանեց, թե «այս իրավիճակում մենք չենք կարող հասկանալ՝ ի՞նչն է անհանգստացնում ԱՄՆ պետդեպին և ինչո՞ւ»:
