«Եթե մենք խնդրենք զինադադար, դա լինելու է Հայաստանի վախճանը». Արայիկ Հարությունյան          Տեսանյութ.Ադրբեջանը ՏՕՍ-1Ա ծանր հրետանի է տեղակայել բնակավայրում՝ կենդանի վահան դարձնելով իր քաղաքացիներին       Տեսանյութ.Ինչպես են դիմում փախուստի ազերիները.կրակ է վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ    

04 օգոս 2020 13:34

Պետք է զգույշ լինել,Ադրբեջանն արտասահմանում անցել է ավելի լկտի ահաբեկչական գործունեության

Ադրբեջանի պահվածքում դեպի վատ կողմը որոշակի փոփոխություններ են նկատվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:


Նրա խոսքով՝ խոսքը տակտիկայի փոփոխության մասին է: «Բազմիցս խոսվել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության, որպես այդ պետության կառուցման հիմք նացիզմի դրսեւորման մասին, սակայն այժմ մենք տեսնում ենք տակտիկական փոփոխություններ: Ադրբեջանն արտասահմանում անցել է ավելի լկտի ահաբեկչական գործունեության: Ադրբեջանն օգտագործում է իր քաղաքացիներին, այսպես կոչված համայնքին՝ նրանց միջոցով հարձակումներ գործելով հայերի եւ նրանց պատկանող գույքի վրա: Փաստացի դա նշանակում է հետեւյալը. իրավաբանական տեսանկյունից ադրբեջանական պետությունը որեւէ պատասխանատվություն չի կրում, նույնիսկ եթե միջադեպերի մասնակիցների հետ ինչ-որ բան լինի, դա կորակվի որպես մասնավոր գործողություն: Սակայն, բնականաբար, մենք գիտենք, որ դրա հետեւում կանգնած է ադրբեջանական պետությունը: Չեմ կարծում, թե քաղաքացիներին զոմբիացնելը գաղափարական բնույթ է կրում: Ամենայն հավանականությամբ, խոսքը ֆինանսական, նյութական մոտիվացիայի մասին է: Միջադեպերի մասնակիցներն ամենեւին մտավորականության, բարձր կամ միջին դասի ներկայացուցիչներ չեն: Նրանք գործազուրկներ են, ովքեր խնդիրներ ունեն օրենքի հետ: Որպես կանոն՝ նման գործողություններ կատարելու համար նրանք պետք է վճարվեն»,-նշեց Դավիթ Բաբայանը:

Նա հիշեցրեց Իտալիայում տեղի ունեցած դեպքը, երբ ադրբեջանցի բլոգերը հայտնվել էր ՀՀ վարչապետի մամուլի ասուլիսին եւ փորձել սադրիչ հարցեր տալ: «Փաստացի նրան հաջողվել է մոտենալ պետության ղեկավարին: Վաղը նրանք կարող են չսահմանափակվել հարցերով եւ անցնել անկանխատեսելի գործողությունների: Այս փուլում այդ քայլերը կարելի է որակել որպես «ուսուցում», սա դեռ «պատերազմ» չէ, սա մարտից առաջ փորձ է: Մենք պետք է հասկանանք, որ վաղը հարձակումները կարող են շարունակվել, սա առաջին փուլն է, եւ այն ցույց տվեց, որ Ադրբեջանը կարող է որոշակի խնդիրներ ստեղծել հայերի համար նաեւ արտասահմանում: Անհրաժեշտ է լրջորեն մոտենալ այդ հարցին եւ մշակել հակազդեցության մեխանիզմները: Զուգահեռաբար պետք է ուսումնասիրել, թե ովքեր են հակահայկական ակցիաների մասնակիցները՝ օգտագործելով Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հնարավորությունները: Պետք է ուժեղացնել անվտանգության համակարգը, հատկապես՝ այցերի ընթացքում»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր