Ինչքան վատություն կար, Ռուսաստանը արցախահայությանն ու հայությանն արեց...          «Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել       Մի հատ փողոց չեք կարում փակեք, ինձնից ի՞նչ եք ուզում. անձամբ կգամ, երբ հավաքվեն    

08 օգոս 2020 14:26

Տեսանյութ.Ողբերգական վթար Երասխ-Տիգրանաշեն ճանապարհին, մեկ մարդ մահացել է, կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ժամը 08։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 68-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Toyota Ipsum» (վարորդ՝ Գագիկ Դ․, 33 տարեկան) և «Hyundai Elantra» (վարորդ՝ Հարություն Հ․, 32 տարեկան) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել, այնուհետև շտապօգնության ավտոմեքենաներին մոտեցրել վարորդներին և «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Նունե Հ․-ին․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Վարորդները հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:


Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Արամ Կ․-ն (35 տ․), Արմեն Մ․-ն (28 տ․) և «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Արամ Ե․-ն (10 տ․), Արման Ե․-ն (6 տ․), Եվա Գ․-ն (9 տ․), Վարդուհի Ս․-ն (31 տ․) տեղափոխվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:


Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր