Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

11 օգոս 2020 11:34

5 ժամ քաղաքն այրվում էր, մի ոստիկան չեկավ. Ախալքալաքում հրդեհված տների սեփականատերերը փոխհատուցում են պահանջում

Օգոստոսի 8-ին, Ախալքալաքում հրդեհված տների սեփականտերերը փոխհատուցում են պահանջում, ինչպես նաև դժգոհում իրավապահ մարմինների աշխատանքից, տեղեկացնում է jnews.ge-ն։


Երկու օր առաջ Ախալքալաքի կենտրոնում տեղի ունեցած սպանությունից հետո քաղաքում անկարգություններ են եղել: Սպանվածի համագյուղացիներն այրել են 4 տուն և մեկ հյուրանոց:


«Մենք տանը չէինք, տուն եկանք երեխաների հետ, տեսանք, որ լիքը ժողովուրդ է հավաքվել, այրվում են մեր տան վարագույրները, դռները, կրակն օդն է հասել արդեն, բոլորս շատ վախեցել էինք, երեխաները լացում ու բղավում էին, ահավոր վիճակ էր։ Պատուհանները ջարդել էին և ներսն այրել, հարևաններին, ոչ մեկին չէին թողնում մոտենալու, որ հանգցնեին կրակը, ասում էին, որ մինչև չայրվի, ոչ ոք մոտ չգնա։ Իմ ամուսինը, ամուսնուս եղբայրը կռվողի հետ ընկերներ են, խաչքավոր ենք, թե կռվի ընթացքում ամուսինս ու եղբայրը եղել են, թե ոչ, չեմ կարող ասել»,- ասում է այրված տներից մեկի բնակիչ Սիրանուշ Մանասյանը։

Ինչպես նա նշեց, վնասի չափը մեծ է։ «Մենակ երևի 20-30 հազար դոլարի մեր շշեղենն էր, անտիկվար նկարներ, արձանիկներ ենք ունեցել, կահույքը, վերանորոգումը, բազմոցները թանկանոց, ամբողջությամբ այրել են, ոչնչացրել են», – հավելում է նա։





Սիրանուշն ասում է, որ տունը հրդեհողներն այնքան կատաղած են եղել, որ երևի, եթե տանը մարդ լիներ, հաշվի չառնեին այդ փաստը:


«Այնքան կատաղած էին, որ, եթե տանը լինեինք դժվար էլ հաշվի առնեին, միանգամից եկել մեծ-մեծ քարերով պատուհաններն էին ջարդել։ Մեր երեք փոքր երեխաները եկան տեսան ինչ է կատարվում, վախեցած են, ոչ գիշեր ունեն, ոչ ցերեկ, ոչ նորմալ խոսում են, ոչ էլ հաց են ուտում։ Շատ վախեցած են», – պատմում է Նալբանդյան փողոցում հրդեհված տան սեփականատերը։


Սիրանուշը պատմում է, որ երբ հարևանները սկսել են նրանց գնալուց հետո կրակը հանգցնել, այրողները նորից հետ են դարձել՝ ասելով ինչու են հանգցնում ու նորից վառել են, մինչև վերջ այրվել է, հետո գնացել են։ Մինչև հրշեջ ծառայությունը եկել է հարևանները կրակը հանգցրել են, այրվելիս է եղել միայն տան կտուրը և նրանք աշխատել են կտուրը հանգեցնելու ուղղությամբ։


«Ո՞վ է պատասխան տալու, սա մեր բնակելի տունն էր, տանիք չունենք, երեխաների հետ մի օր մի բարեկամի տանն ենք գիշերում, մի օր՝ մեկ ուիրշ։ Երեխաները լալիս են ասում, որ մեր տունն ենք ուզում, բայց ո՞ւր բերենք, նրանք սթրեսի մեջ են։ Տագերոջս կինը հղի վատացավ, շտապ օգնություն ենք կանչել, մի քանի օր է ուշքի չի գալիս», – ավելացնում է նա։



Օգոստոսի 8-ին հրդեհվել է նաև Նաիրա Հարությունյանի բնակարանը։ Նրանք տանն են եղել, բայց զանգել են քաղաքի բնակիչները և հայտնել, որ մոտ 30 հոգանոց խումբը շարժվում է դեպի իրենց տուն:


«Տունն այրել են, ջարդուփշուր արել, բան չեն թողել, պահարանները բացել, բենզինը լցրել, այրել են թոռնիկիս խաղալիքները, իսկ վերջում խոհանոցում գազի խողովակն են կտրել, որ պայթի: Այդ ժամանակ գոռացել են «տղաք դուրս ելեք, կպայթի», փորձագետը տեսավ զարմացավ։ Ի շնորհիվ հարևաններիս տունս մինչև վերջ չի այրվել, նրանք փակել են գազի կենտրոնական խողովակը։ 5 ժամ քաղաքն այրվում էր, մի ոստիկան չեկավ, իսկ վերջում հատուկ ջոկատայիններին, ես եմ խանութի մոտ տարել։ Այրել են նաև մեր մյուս տարածքը, ձորում ձկներ ունեինք, տնակներ ունեինք, ձկները բացել են։ Իմ որդին կռվին չի մասնակցել, տեսագրությունում էլ կա, վերևից մեքենայով գնալիս է եղել և տեսել այդ խումբը, նա մեքենայով մտել է խմբի մեջ այն բաժանելու համար։ Որդիս տեսել է, որ ընկերը գետնին ընկած է, և 30 հոգի մահակներով հարձակվել են։ Թող չլիներ այդ մահը, ոչ մեկ չէր ցանկանում, որ այդ երիտասարդը մահանար։ Բայց այդպիսի բարբարոսություն անել, անգամ թուրքը չէր անի։ Ես այդ գյուղի դեմ ոչինչ չեմ ունեցել, հակառակը՝ եկել են իմ մոտ, ես հագցրել կապցրել ճանապարհել եմ», – պատմում է Նաիրա Հարությունյանը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր