Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

11 օգոս 2020 12:14

Կա մարդկանց խումբ, որն անընկալունակ է կորոնավիրուսի հանդեպ

Արդեն ավելի քան կես տարի է՝ կորոնավիրուսը լարված է պահում ամբողջ աշխարհին, սակայն դեռ չի հաջողվում գտնել շատ հարցերի պատասխանները: Ինչո՞ւ են մարդիկ հիվանդանում կորոնավիրուսով երկու եւ երեք անգամ, իսկ մյուսները չեն վարակվում՝ նույնիսկ շփվելով ծանր հիվանդների հետ, քանի՞ տոկոսը պետք է վարակվի՝ կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելու համար: Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան միկրոկենսաբանության եւ համաճարակաբանության ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի ԳԱԱ ակադեմիկոս Արեգ Թոթոլյանը:


Ակադեմիկոսը պատասխանել է այն հարցին, թե արդյոք կորոնավիրուսն ունի գաղտնիք, որն իր համար՝ որպես իմունաբանի, անհասկանալի է:


«Այո: Մենք հետեւում ենք ավելի քան 200 վարակվածների, հատկապես ուշադրություն ենք դարձնում նրանց, ում մոտ անկասկած է ախտորոշումը, սակայն հակամարմիններ չեն արտադրվում: Նման պացիենտները շատ են: Սովորաբար հակամարմիններ չեն արտադրվում իմունադեֆիցիտային վիճակներում, սակայն նման մարդիկ շատ չեն: Իսկ ահա ապաքինվածների շրջանում դրանք ավելի շատ են: Դա պետք է մանրամասն ուսումնասիրվի, եւ մենք նման հետազոտություններ ենք անցկացնում»,-նշել է գիտնականը:


Նա հայտարարել է, որ կա մարդկանց խումբ, որն անընկալունակ է կորոնավիրուսի հանդեպ:


«Մենք մանրամասն ուսումնասիրել ենք որոշ բժիշկների, որոնք 3-4 ամիս աշխատել են «կարմիր գոտում», շփվել հարյուրավոր պացիենտների հետ, եւ նրանց մոտ հակամարմիններ չեն հայտնաբերվել: Ռեզիստենտության մարկերներն ուշադիր ուսումնասիրման կարիք ունեն»,-պատմել է գիտնականը:


Թոթոլյանը հավելել է, որ իրենք դեռ պատրաստ չեն գիտականորեն հիմնավորված պատասխան տալ, թե ինչպես են սեզոնային վարակները համադրվում կորոնավիրուսի հետ, թե արդյոք դա ծանրացնում է վարակի ընթացքը, կամ, հակառակը, պաշտպանում:


«Կարծում եմ՝ աշնանը մենք կբախվենք կորոնավիրուսի ավելի ծանր ընթացքի հետ, քան գարնանը, եւ մենք պետք է հոգեբանորեն պատրաստվենք»,-հավելել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր