Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները          Տեսանյութ. Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը       Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը    

07 մայիս 2020 12:59

Իտալացի գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին պատվաստանյութը, որը կարող է կորոնավիրուսը չեզոքացնել

Իտալացի գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին պատվաստանյութը, որը կարող է կորոնավիրուսը չեզոքացնելԻտալացի գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին պատվաստանյութը, որը կարող է չեզոքացնել COVID-19 հիվանդություն առաջացնող նոր կորոնավիրուսը:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, Takis Biotech-ի մասնագետները պատվաստում են կատարել մկներին եւ նրանցից հակամարմիններ վերցրել՝ արյան պլազմայի սպիտակուցներ, որոնք արտադրվում են որպես վիրուսին պատասխան: Պարզվել է, որ այդ հակամարմինները կարող են լաբորատոր պայմաններում մարդու բջիջներում վիրուսը ոչնչացնել. դրանք հաջողությամբ կանխել են SARS-CoV-2-ի միավորումը մարդու բջիջների հետ եւ հետագա վարակումը:

Պատվաստանյութը մշակողներն արդեն աշնանը նախատեսում են սկսել մարդկանց վրա դրա թեստավորումը:

«Որքանով մեզ հայտնի է, մենք աշխարհում առաջինն ենք ցուցադրել պատվաստանյութով կորոնավիրուսի չեզոքացումը»,- նշված է գիտնականների հաղորդագրության մեջ:

Ներկայումս փորձարկված պատվաստանյութը համարվում է Իտալիայում բոլոր ստեղծվածներից ամենահեռանկարայինը:

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթյու Հենքոկը, սակայն, նշել է, թե ոչ մի երաշխիք չկա, որ նոր կորոնավիրուսի համար հակադոտը երբեւէ կգտնվի: Նրա կարծիքով՝ լավատեսության պատճառներ առայժմ նույնպես չկան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր