Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 9-ի համար          ՔՊ-ական պաշտոնյան դիմել է մաֆիոզ շրջանակներին․ «Հրապարակ»       Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»    

12 օգոս 2020 13:15

Տեսանյութ.Թուրքիայում փոխնահանգապետը սպանել է մորն ու եղբորը

Թուրքիայի Հաթայ նահանգի փոխնահանգապետ և Աֆրինի հարցերով պատասխանատու Թոլգա Փոլաթը ժառանգության թեմայով ծագած վիճաբանության ժամանակ սպանել է փաստաբան եղբորն ու մորը։ Տեղեկությունը հայտնում է ermenihaber.am–ը։


Դեպքը տեղի է ունեցել Ադանայում, ենթադրաբար նրանց պատկանող բնակարանում։


Փոլաթը կրկնակի սպանությունն իրականացրել է հրազենով։ Կրակոցի ձայներից դեպքի վայրում հավաքվել են հարևանները, որոնք էլ ահազանգել են ոստիկանություն։
Այդ ընթացքում փոխնահանգապետը փախուստի է դիմել, սակայն ավելի ուշ հայտնաբերվել է ու ձերբակալվել։ Նշվում է, որ դեպքի ժամանակ բնակարանում է եղել նաև Թոլգա Փոլաթի հայրը, որը գործով կներգրավվի որպես ականատես։










Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր