Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

12 օգոս 2020 17:00

Ռուսաստանի հետ սահմանները բացելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում

«Դուք կամ վարչապետը բանակցություններ ունեցե՞լ եք Վրաստանի հետ՝ ցամաքային սահմանը բացելու վերաբերյալ, որպեսզի ՀՀ քաղաքացիներն իրենց մեքենաներով կարողանան Հայաստան գալ»,- ԱԺ հատուկ նիստի ընթացքում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին։

Պատգամավորին հետաքրքրում էր նաև՝ կա՞ որևէ պայմանավորվածություն ՌԴ-ի հետ, որ ՀՀ քաղաքացիները կարողանան մեկնել արտագնա աշխատանքի։

Պատասխանելով՝ Տիգրան Ավինյանը նշեց՝ ՌԴ-ն պատրաստակամություն է հայտնել սահմանները երկկողմանի բացելու վերաբերյալ։

«Մեր ԱԳՆ-ն այդ ուղղությամբ աշխատում է։ Այսինքն՝ աշխատանք ՌԴ-ի հետ այս պահի դրությամբ կատարվում է՝ սահմանները երկկողմանի բացելու հետ կապված։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այս պահին որևէ բանակցություն չկա։ Մենք դեռևս այն փուլում չենք, որ նման բանակցություններ վարել։ Նույնը նաև Իրանի հետ է, դեռ բանակցություններ չկան։ Բայց վարակի տարածման նվազեցմանը զուգահեռ այդ քայլերը, կարծում եմ, կանենք»,- նշեց Ավինյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիների՝ սեփական մեքենաներով Վրաստանից Հայաստան գալուն, ապա փոխվարչապետը հայտնեց, որ առաջ իրականացվել են ավտոբուսներով տեղափոխումներ, և այդ ավտոբուսներով տեղափոխումներն իրականացվել են Վրաստանում ՀՀ հյուպատոսության շնորհիվ.

«Իսկ Ձեր առաջարկն առնվազն քննարկելի է»։

Փոխվարչապետն ասաց նաև, որ շուտով խորհրդարան կբերվեն օրենքի նախագծեր, որոնք հնարավորություն կտան այլևս արտակարգ դրություն չհայտարարելու, բայց որոշակի գործողություններ իրականացնելու, որոնք այժմ արվում են միայն արտակարգ դրության պայմաններում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր