«Աստղիկ» բժշկական կենտրոնից նետված տղամարդու ինքնասպանության պատճառը. Նա հիվանդասենյակում կնոջ հետ է եղել          Ուղղաթիռը ղեկավարում էր փորձառու սպան, պայթյունի պահին 2 ուղևորները բարձրությունից ընկել են. ողջ մնացածները պատմում են Ադրբեջանում կործանված ուղղաթիռի մասին       Էս ի՞նչ է կատարվում, Ստալի՞ն ես դառել, Նիկո՛լ, ով ես դու արա, չես մարսելու այս ապօրինի կալանավորումներն ու դավադրությունները    

03 սեպ 2020 14:25

Թող մի բան լավ իմանան՝ գնացողն էլ հետ չի գալու.Մեր համաքաղաքացիները վրդովված են ու հիասթափված

Արտգործ նախարարի պատասխանները նույնն էին, ինչ-որ մեկ շաբաթ առաջ. ոչ մի ռեալ, դրական պատասխան չստացանք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ԱԳՆ-ի շենքի դիմաց լրագրողներին ասացին ՌԴ մեկնելու պահանջով քաղաքացիները, որոնք քիչ առաջ հանդիպում ունեցան ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։


«Մենք հիմա կորոշենք հետագա անելիքների մասին։ Մենք շատ փոքր մարդիկ ենք, իրենց կառավարական ներքին կուխնյային լավ տեղեկացված չենք։ Մեր կարծիքով՝ իրենք չեն ուզում այդ հարցը լուծել, որովհետեւ իրենց ձեռք չի տալիս։ Արտգործ նախարարը նույն հարցն է տալիս՝ ինչո՞ւ ձեր հարազատները չեն գալիս այստեղ, մի հարց էլ ես տամ՝ ինչո՞ւ են այս մարդիկ գնացել այնտեղ։ Ոչ մեկ ոչ մի հարց չի քննարկում Հայաստանի հետ սահմանը բացելու մասին։ Բայց թող մի բան լավ իմանան՝ գնացողն էլ հետ չի գալու։ Ինչ անեմ ես պլաստիկ վիրահատության փող էլ չունեմ, որ վիրահատվեմ նմանվեն 30 տարեկանի որ ինձ վերցնեն գործի»,- ասաց քաղաքացիներից մեկը։


Նշենք, որ հանդիպման ժամանակ նախարարն ասաց, որ չի կարող սուտ խոստում տալ քաղաքացիներին։ Նա նշեց, որ բանակցություններ գնում են սահմանը բացելու վերաբերյալ, սակայն հստակ ժամկետ չկա, թե երբ կբացվի


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր