Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

13 օգոս 2020 14:28

Տեսանյութ.Ղալլաթ կանի մեկը, որ կասի Կառավարությունը կոռումպացված է.ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ է

Ի՞նչ է նշանակում՝ ՀԴՄ չխփել, այն ժամանակ ասում էին՝ կառավարությունը կոռումպացված է, բոլորը տանում են, մենք էլ ենք տանում։ Հիմա էլ ղալաթ կանի մեկը, որ կասի՝ կառավարությունը կոռումպացված է: Հիմա էլ ես եմ ասում, որ այդ կոռուպցիոն երևույթն այդտեղ մնացել է։ Էլի եմ ասում, ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ է»,- այդ մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կառավարություն-բիզնես գործընկերությանը, ապա հավելեց․ «Հիշում եմ այն քննարկումները, երբ հասկանալի պատճառներով տարբեր ոլորտներ գալիս էին ու բյուջեից ակնկալում էին այս կամ այն  աջակցությունները։ Հիշում եմ նաև 2 տարի առաջվա քննարկումը, երբ մենք այդ նույն մարդկանց ներկայությամբ ասում էինք, որ բյուջեն բոլորիս գրպանն է, պետք չէ ամեն ինչ անել, որ բյուջե  մի կոպեկ պակաս վճարել և այս հանդիպումների ընթացքում հիշեցնում էի մեր գործընկերներին  երկու տարի առաջվա քննարկումը, հիմա եկել ասում եք՝ բյուջեից այս տվեք, այն տվեք, բայց որ խոսքը գնում է այն մասին, թե ինչքանով են պարտաճանաչ բյուջե վճարում, այդ ժամանակ դրա մասին խոսք չի գնում: Դրա համար էլ գործարար միջավայրն իմ հանդիպումներից դուրս է գալիս, ու ասում, որ մի քիչ դժգոհ են։ Լավ է, որ դժգոհ եք, որովհետև պետք է մեր վարքագծի մասին մտածենք, չէ՞»: 


Ըստ Փաշինյանի, երբ խոսում են հարկային կարգապահության բարձրացման մասին, բոլորն ասում են, որ դա չեն կարող անել․ «Ոչ մեկ չի ասում, որ մեր պետական և անձնական ամբիցիաները բավարարելու համար բոլորս պետք է ավելի շատ աշխատենք։ Այսօր խոսում են գույքահարկի բարձրացման մասին և փորձում են դրա հետ կապված խնդիր առաջացնել։ Ոչ մեկ չի ասում՝ եկեք տեսնենք, թե Երևանի կենտրոնում գույքահարկը քանի՞ կոպեկ է: Ոչ ոք չի արձանագրում, որ Հայաստանում անշարժ գույքի հարկ ընդհանրապես գոյություն չի ունեցել, որովհետև փախեփախի տրամաբանության մեջ է եղել, որովհետև անշարժ գույքի կադաստրային արժեքը դրված է եղել սեփականաշնորհումների հիմքում և չնչին կոպեկներով այս դահլիճում ամբողջ Հայաստանի գույքը ոչ միայն սեփականաշնորհվել է, այլև դրանից հետո գույքահարկ չի վճարվել»: 


Մանրամասները՝ տեսանյութում․


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր