Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

14 օգոս 2020 15:35

Բելառուս եկել էր «քաղաքական ապաստան խնդրելու» .ուժայինները ծեծի են ենթարկել ՀՀ քաղաքացու

Մինսկում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ ուժայինները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Վարդան Գրիգորյանին և նրան տեղափոխել Մինսկի Օկրեստինի փողոցում գտնվող Իրավախախտների մեկուսացման վայր։


Ինչպես հայտնում է «Наша Нива»-ն՝ զանգվածային ցույցերի ընթացքում ձերբակալվածը հայտարարել է, որ ցույցերին չի մասնակցել, պարզապես այդ պահին փողոցում է եղել։ Գրիգորյանի խոսքով՝ ինքը Բելառուս էր եկել քաղաքական ապաստան խնդրելու։
Արդյունքում՝ նա հայտնվել է Մինսկի Օկրեստինի փողոցում գտնվող քննչական մեկուսարանում։ Այնտեղից, ծեծի ենթարկվելուց հետո, տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ Հիվանդանոցից դուրս գրվելով, Գրիգորյանը վերադարձել է մեկուսարան՝ փաստաթղթերը վերցնելու։ Տղամարդու դեմքին և մեջքին մահակի հարվածների հետքեր կան։
Կիրակի՝ օգոստոսի 9-ին, Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը, Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայի օգտին` 9,90 տոկոսը: Օգոստոսի 10-ին Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի միացյալ ընդդիմադիր շտաբը հայտարարեց, որ չի ընդունում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները։










Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր