ՀԱՊԿ-ը չի արդարացնում, դուրս եկեք, սառեցնելը ո՞րն է․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին          Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար       Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս․ նա 3-4 օրից իշխանություն չի լինելու    

31 օգոս 2020 11:35

«Ծնունդդ շնորհավո՛ր, առնե՛տ»՝ այսպես շնորհավորեցին Լուկաշենկոյի ծննդյան 66-ամյակը. ֆոտոներ

Բելառուսում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ծննդյան 66-ամյակի օրը` օգոստոսի 30-ին, բողոքի ցույցերի 4-րդ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր ցուցարարներ կրկին փողոց են դուրս եկել և բացականչել «Ծնունդդ շնորհավո՛ր, առնե՛տ»: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:



Օգոստոսի 30-ի բողոքի ակցիային Բելառուսի մայրաքաղաքում մասնակցել է առնվազն 100 հազար մարդ:


Իր ծննդյան օրը Լուկաշենկոն անցկացրել է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող իր նստավայրում, որտեղ նրան կրկին նկատել են ինքնաձիգը ձեռքին: Նրան զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և հրավիրել Մոսկվա, ինչը խորհրդանշում է Ռուսաստանի աջակցությունը Լուկաշենկոյին, չնայած նրան, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն չեն ընդունում օգոստոսի 9-ին անցկացված նախագահական ընտրությունների կասկածելի արդյունքները:


Ինչպես գրում է լրատվամիջոցը, Լուկաշենկոն այդպես էլ ի վիճակի չեղավ ճնշելու 9,5 միլիոն բնակչությամբ արևելաեվրոպական երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաները: Նա հրաժարվել է կրկնակի ընտրություն անցկացնելու առաջարկից, չնայած նրան, որ և ԵՄ-ն և ԱՄՆ-ն հայտարարել էին, որ անցկացված ընտրություններն ազատ և արդար չեն եղել, ինչպես նաև հրաժարվել է իրավիճակը կայունացնելու գործում մերձբալթյան երկրների առաջարկած օգնությունից:


Լուկաշենկոն հայտարարել է, որ համաձայնության է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այն հարցում, որ Ռուսաստանն անվտանգության ոլորտում անհրաժեշտության դեպքում կաջակցի Բելառուսին, սակայն, ինչպես երևում է, Ռուսաստանը մտադիր չէ ակտիվ մասնակցություն ունենալ Բելառուսում տեղի ունեցող անկարգություններին:


Ընտրություններում Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան, որն անվտանգության նկատառումներով գտնվում է Լիտվայում, հեռախոսով իր մաղթանքն է հայտնել Լուկաշենկոյին:


«Ես նրան ցանկանում եմ հաղթահարել իր բոլոր վախերը, նայել ճշմարտության աչքերին, լսել ժողովրդի ձայնն ու հեռանալ»,-ասել է Տիխանովսկայան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր