Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

15 օգոս 2020 13:47

Քառօրյայի մասնակից Հայկի վիճակը վատացել է, դիմել է կլինիկաներ, ոչ ոք սարքը գնելու ցանկություն չի հայտնել

Քառօրյայի մասնակից, պայմանագրային զինծառայող Հայկ Սեխլիյանի առողջական վիճակը կրկին վատացել է։ Մոտ մետ տարի առաջ Գերմանիայում վերականգնողական բուժման կուրսից հետո գրանցած արդյուքներից գրեթե ոչինչ չի մնացել, մի քանի ամիս է՝ ցավերն ուժեղացել են, շարժողունակությունը պակասել։


«Մինչեւ Գերմանիա գնալը ոնց որ կար, վիճակս նույնն է հիմա։ Իսկ որ այնտեղ է, առանց ձեռնափայտի էի սկսել քայլել, մինչեւ մի քանի կիլոմետր կարայի քայլեի օրվա մեջ, թեթեւ էի քայլում։ Ցավերս էլ քչացել էին, եկել էի հետ, 3 տարվա մեջ առաջին անգամն էր, որ զգում էի՝ հանգիստ քնում եմ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հայկը։ 

Հայկի վիճակը վատացել է, որովհետեւ Գերմանիայի բուժումն ընդհատվել է վճռորոշ փուլում։ Մեկ ամիս հետո հետ գնալու եւ այն շարունակելու փոխարեն մինչեւ այժմ սպասում է այդ հարցում կառավարության խոստացած աջակցությանը։


«Վերջում պետք է ապարատ տեղադրվեր, այդ մասին ի սկզբանե հենց տեղյակ պահվեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին դեռ Գերմանիայից, դրական արձագանք եղավ, ուրախացան, որ սարքը կլինի Հայաստանում։ Սարքն, ի դեպ, վաճառքի ենթակա չի, բայց իրենք որոշեցին, որ կվաճառեն մեզ սարքը։ Նոյեմբերին հանդիպեցի նախարարին, խոստացան, որ մի ամիս հետո հետ կգնամ, ուրախացանք, բայց եկավ, հասավ դեկտեմբեր, սկսվեց տարվա հաշվետվությունը, հետո հունվար, ձգձգվեց, ձգձգվեց, հետո կորոնավիրուս, մինչեւ հիմա»,- պատմեց Հայկը։


Այս ընթացքում Հայկը փորձել է հանդիպել նաեւ մասնավոր կլինիկաների ղեկավարներին, բայց նրանցից ոչ մեկ 13 հազար եվրո արժողությամբ սարքը գնելու ցանկություն չի հայտնել, չնայած որ այն բազմակի օգտագործման համար է եւ Հայկից բացի կարող է օգնել նաեւ այլ՝ նման խնդիր ունեցողների։ Այդուհանդերձ, սարքն այս պահին մասնագետների կողմից Հայկին տրված գլխավոր ցուցումն է։ Վարժությունները, որ հիմա էլ ինքնուրույն անում է, այդքան մեծ արդյունավետություն չունեն։


Ընդամենը մի քանի ամիս անց Հայկը կրկին Գերմանիա պետք է մեկնի՝ հետազոտման, կօգտագործի իր համար կազմակերպված դրամահավաքի գումարը, որը պահում է հաշվին՝ բուժման ծախսերը հոգալու համար։ Եթե սարքի միջոցով բուժման կարեւոր փուլն այդպես էլ չանցնի, ապա ամեն տարի ստիպված է լինելու վերադառնալ Գերմանիա։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր