«Առանց կրակի ծուխ չի լինում».Իրանը պատրաստվում է կամ արդեն ուղարկել է 4000 հոգանոց զորախումբ Հայաստան կամ Արցա՞խ          Բարդ իրավիճակում ենք հայտնվել.հնարավոր պատերազմի վտանգի մասին հայտարարություններով ոչ թե ժողովրդին վախեցրեք, այլ սթափության կոչ արեք       Այս հայ ֆուտբոլիստին թեև մեր երկրում դեռ աստղ չեն համարում, բայց կարծում ենք, որ նա կարող է աստղ դառնալ. թուրք լրագրող    

20 օգոս 2020 12:16

Տեսանյութ. Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է.թռիչքի ժամանակ ուղևորները լսել են Նավալնիի ճիչերը. նոր մանրամասներ

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է: Նա գիտակցությունը կորցրել է դեռևս ինքնաթիռում, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում ասել է գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:
«Ասաց, որ իրեն վատ է զգում, ինձնից անձեռոցիկ խնդրեց, նա ամբողջովին քրտնել էր։ Խնդրեց, որ խոսեմ հետը, քանի որ ցանկանում էր կենտրոնանալ ձայնի վրա»,- ասել է Յարմիշը՝ նշելով, որ ջուր է առաջարկել, ինչից ընդդիմադիր գործիչը հրաժարվել է և փոխարենը գնացել է զուգարան, որտեղ էլ կորցրել է գիտակցությունը։


Տոմսկի բնակիչ Պավել Լեբեդևն իր հերթին հայտնել է, որ թռիչքի ժամանակ ուղևորները լսել են Նավալնիի ճիչերը․ նա տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից, որտեղ լսվում են տղամարդու բղավոցներ։


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
S7 ավիաընկերությունից հայտնել են, որ ինքնաթիռում քաղաքական գործիչը ոչինչ չի կերել և չի խմել:


Մի շարք լրատվականներ հայտնում են, որ նախնական տվյալներով՝ կասկածներ կան, որ Նավալնիին թունավորել են նատրիումի օքսիբուտիրատով: Հիվանդանոցի բժիշկների փոխանցմամբ՝ անալիզների արդյունքները պատրաստ կլինեն օգոստոսի 20-ի ցերեկը։


Հաղորդվում է, որ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում սև թեյ է խմել, այնտեղ ներքին ստուգում են անցկացնում։ Սրճարանի սեփականատերը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ կպարզի բոլոր հանգամանքները և կուսումնասիրի տեսախցիկների տեսագրությունները: Տոմսկի տրանսպորտային ոստիկանությունը ստուգում է սկսել օդանավակայանում։ Հիվանդանոցի տարածքը, որտեղ գտնվում է Նավալնին, հսկում են ոստիկանները։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր