Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 օգոս 2020 11:15

Նավալնիին ինքնաթիռում կորցրել է գիտակցությունը. թունավորե՞լ են. վերակենդանացման բաժանմունքում է

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսանդր Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում: Օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է:


Meduza լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը: Նավալնին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, անգիտակից վիճակում, նրա վիճակը գնահատվում է ծանր:


Ըստ Յարմիշի՝ Նավալնին գիտակցությունը կորցրել է ինքնաթիռում: Ուղևորները լսել են նրա գոչյունները: Ուղևորներից մեկը տեսանյութ է հրապարակել:


Քաղաքական գործչի մամուլի քարտուղարը ենթադրում է, որ Նավալնիին թունավորել են՝ թեյի մեջ ինչ-որ բան խառնելով, քանի որ նա առավոտից միայն թեյ է խմել: Յարմիշը Նավալնիի թունավորումը կապել է Ռուսաստանում նրա նախընտրական արշավի հետ:


Тайги.инфо-ի տվյալներով՝ Նավալնին մի քանի օր գտնվել է Սիբիրի շրջաններում: Սկզբում նա եղել է Նովոսիբիրսկում, որտեղ, աղբյուրի տեղեկություններով, կարող էր նյութ հավաքել նոր հետաքննության համար, ինչպես նաև հանդիպել է կամավորների հետ։ Այնուհետև քաղաքական գործիչը մեկնել է Տոմսկ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր