Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

29 օգոս 2020 17:00

Տեսանյութ.Կապիտան Արմենակ Ուրֆանյանը՝ Արցախի հերոս

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիսավոր պայմաններում հանձնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևները։ 


2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը վերջին է եղավ  Արմենակ Ուրֆանյանի ու նրա շատ զինակիցների համար: Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանն առաջին մարտն իրենց վրա վերցրին կապիտան Արմենակն իր  դասակի հետ: Ուրֆանյանին ու իր անձնակազմին հաջողվեց երկու անգամ ետ մղել հակառակորդին: Երբ հասկացավ, որ այլևս դիմադրել անհնար է քանակով ու ռազմական տեխնիկայով զինված թշնամուն, կրակը վերցնելով իր վրա՝ զինվորներին հետ նահանջելու հրաման տվեց: Առաջին անգամ զինվորները չլսեցին հրամանատարին, անհավասար պայքարը շարունակվում էր… Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը զոհվեցին իրենց հրամատարի հետ, իսկ մյուսները վիրավորվեցին:


Արցախյան Շարժումն սկսվելուց Արթուր Մկրտչյանը դարձել է նրա ակտիվ մասնակիցը՝ 9 հոգու թվում ստորագրելով առաջին նամակը Գորբաչովին։ Նա անդամագրվել է  ՀՅԴ-ին և 1992 թվականի հունվարին ընտրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ։  Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր։  Կյանքից հեռացել է 1992թ. ապրիլի 14-ին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր