Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

02 սեպ 2020 14:18

Հայկական կողմը մտադիր չէ իջնել նրանց մակարդակին.. Հուլիսյան մարտերը հարվածեցին Ադրբեջանի դիվանագիտական ​​ներուժին

«Վերջին շրջանում մենք ադրբեջանական կողմից ստանում ենք խիստ իրարամերժ ազդակներ, որոնցից կարելի է ենթադրել, որ հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել ոչ միայն Ադրբեջանի զինված ուժերին, այլև դիվանագիտական ներուժին»,- հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է նախարարությունը մեկնաբանում ադրբեջանական կողմից հնչած հայտարարությունները ՌԴ կողմից Հայաստանին զենքի մատակարարման վերաբերյալ։


Նաղդալյանը նաև ասաց, որքան էլ շարունակվի Ադրբեջանի դիվանագիտական ներուժի դեգրադացիան, հայկական  կողմն այդ մակարդակին չի իջնելու։


«Ըստ ադրբեջանական կողմի վարկածի, թե երկկողմ, թե բազմակողմ հարթակներում դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրները՝ տվյալ պարագայում Հայաստանը և Ռուսաստանը չպետք է սերտ համագործակցություն ունենան նաև ռազմաարդյունաբերության ոլորտում։ Գուցե բացահայտում անեմ իրենց համար, բայց Հայաստանի ու Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները ձևավորվել են դեռևս 90-ական թվականներին, պարզապես տարակուսելի է, որ Ադրբեջանը հենց այսօր է բացահայտել աշխարհքաղաքական այդ իրողությունը»,- ասաց նա։


Հարցին, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրեր առաջ հատարարել էր, որ նախապատրաստում են հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, արդյոք ժամկետներ հայտնի՞ են, Աննա Նաղդալյանը հիշեցրեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցը։


«Հայաստանը պատրաստ է շարունակել աշխատանքները խաղաղ գործընթացի շրջանակներում։ Մենք ի գիտություն ենք ընդունել խաղաղ գործընթացի վերականգնման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտնած ցանկությունը, որի մասին հայտարարել է Ռուսաստան այցի ժամանակ։ Եթե լինեն հանդիպման վերաբերյալ հստակ ժամկետներ, ինչպես նախկինում, հանրությունը ըստ կարգի կտեղեկացվի այդ մասին»,- նշեց Նաղդալյանը։


Նրա խոսքով, հուլիսյան մարտերից հետո հայկական կողմը ներկայացրել է խաղաղ գործընթացի վերաբերյալ իր մոտեցումները։ Դրանց մասին խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 23-ի կառավարության նիստում։


«Այդ մոտեցումներով կարևոր են ուժի սպառնալիքի, ուժի կիրառման բացառումը, ատելության հռետորաբանության դադարեցումը, հրադադարի ռեժիմի ամրապնդումը։ Այդ մոտեցումները առաջնահերթություն են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագող երկրների համար»,- ասաց ԱԳՆ խոսնակը։


Անդրադառանալով ԼՂ հարցի կարգավորման համատեքստում ու տարածաշրջանում Թուրքիայի վարած քաղաքականության վերաբերյալ հարցին, Նաղդալյանը հիշեցեց՝ ԱԳՆ-ն հայտարարություններ է արել, որոնք աննկատ չեն մնացել ու արժանացել են Թուրքիայի նյարդային արձագանքին։


«Մենք միայն հայտարարություններով չենք բավարարվել։ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը շրջանառել է հայտագիր, որով կասեցվում է երկու ծրագրերի շրջանակում թուրք տեսուչների այցերը Հայաստան»,- գործնական քայլերի օրինակ նշեց Նաղդալյանը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր