Ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ          Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի. Հենրիխ Մխիթարյանն իր ուղերձում անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող հայերին       Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է Հանրապետական մաղթանք և նռնօրհնեքի արարողությունը    

07 սեպ 2020 10:38

Նավալնիի կինը հայտարարել է, որ բժիշկ Լեոնիդ Ռոշալը չպետք է որևէ առնչություն ունենա իր ամուսնու բուժման հետ

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը հայտարարել է, որ բժիշկ Լեոնիդ Ռոշալը չպետք է որևէ առնչություն ունենա իր ամուսնու բուժման հետ:


Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Յուլյա Նավալնայան այդպես է մեկնաբանել Ռոշալի՝ Նավալնիի հետ կապված իրավիճակի քննարկման համար ռուս և գերմանացի գործընկերների համատեղ խումբ ստեղծելու առաջարկը, որով ՌԴ Ազգային բժշկական պալատի նախագահը հանդես էր եկել նախօրեին:


Բժիշկը նշել էր, որ Նավալնիի վիճակի պատճառները դեռևս պարզ չեն: Նա շեշտել է, որ ռուս մասանգետները լավ են աշխատել և փրկել են հիվանդի կյանքը, սակայն Ռուսաստանում անցկացված հետզոտությունները թունավորման հետքեր չեն ցույց տվել, իսկ գերմանացիներն ինչ-որ բան են գտել:


«Դուք որևէ առնչություն չեք ունեցել, չունեք և չեք ունենա նրա բուժման հետ… Դուք ելույթ եք ունենում ոչ որպես բժիշկ, այլ որպես պետության ձայն»,-գրել է Նավալնայան իր ինստագրամյան էջում՝ վերջինիս մեղադրելով տեղեկություն կորզելու մտադրության մեջ:


Նավալնայան նշել է, որ իր ամուսնու կոմայի առաջացման պատճառը հայտնի է. դա ֆոսֆոր-օրգանական միացությամբ թունավորումն է, որի մասին, նրա պնդմամբ, ռուս բժիշկներն իմացել են:


Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկ-Մոսկվա չվերթի ժամանակ: Նրան անհապաղ հոսպիտալացրել էին Օմսկի շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոցում, որտեղ կատարված հետազոտությունները նրա օրգանիզմում ալկոհոլի և կոֆեինի հետքեր էին հայտնաբերել: Հայտնի է, որ Նավալնին չվերթից առաջ թեյ էր խմել Տոմսկի օդանավակայանի սրճարանում:


Երկու օր անց բլոգերին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որտեղ գերմանացի մասնագետները նրա օրգանիզմում թույնի հետքեր են հայտնաբերել: Բժիշկների խոսքով՝ նրան թունավորել են «Նովիչոկ» խմբին պատկանող նյարդակաթվածահար ազդեցության մարտական նյութով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր