«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

07 սեպ 2020 12:15

Բուլղարիայից, Բենիլյուքսից և Գերմանիայից հետ կգան Հայաստանի անօրինական միգրանտները

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այս պահին քննարկում է Բուլղարիայի, Բենիլյուքսի և Գերմանիայի հետ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին համաձայնագրի վավերացման հարցը։


Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը հայտնեց, որ այս առումով ՀՀ քաղաքականությունը միտված է ԵՄ անդամ երկրների հետ միգրացիայի ոլորտում համագործակցության սերտացմանը։


«Հայաստանի համար կարևոր են Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների և Բելգիայի հետ հարաբերությունները, քանի որ ամենաշատ հետ ընդունումն իրականացվում է այս երկրներից։ Մասնավորապես, եթե 2017-18-ին Գերմանիայի հետ Հայաստանն ուներ իր քաղաքացիների հետ ընդունման խնդիրներ, հիմա Ֆրանսիայի հետ կան խնդիրներ»,–ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով` ռեադմիսիայի պայմանագիր Հայաստանն ունի ընդամենը երեք երկրի հետ` Ֆրանսիայի, Էստոնիայի և Չեխիայի։ Այժմ Ֆրանսիայից քաղաքական ապաստան խնդրողների 97 տոկոսը մերժում է ստանում։
Ղազարյանը հիշեցրեց, որ 2020-ին ՀՀ կառավարությունը ծրագրել է աջակցության ծրագիր հարկադիր վերադարձողների համար։


Մասնավորապես, նրանց 6 ամիս տրամադրվում է 60 000 դրամ բնակվարձի փոխհատուցման համար։


Նա նշեց` անօրինական միգրացիայի դեմ պայքարը խիստ կարևորվում է, և արձանագրությունների վավերացումը դրական ազդեցություն կունենա այդ համագործակցության ընդլայնման վրա:


ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը տվեց իր դրական եզրակացությունն այդ համաձայնագրերը վարերացնելու համար։ Ի դեպ, արձանագրություններն ուժի մեջ կմտնեն ՀՀ-ԵՄ հետ ընդունման հարցերով համատեղ կոմիտեին կողմերին անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ավարտման մասին ծանուցելուց հետո ՝ երկրորդ ամսվա առաջին օրը:
Հիշեցնենք, որ Եվրոստատի համաձայն` նախորդ երկու տարիներին Եվրամիության անդամ բոլոր երկրներում (ինչպես նաև Շվեյցարիայում ու Նորվեգիայում) առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը կրճատվել է մոտ երկու անգամ՝ 6875-ից հասնելով 3525-ի:
Ի դեպ, 2018-ին ԵՄ երկրներից Հայաստան են վերադարձրել 4 125, իսկ 2019-ին` 3 755 անօրինական միգրանտ։














Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր