Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին          Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ       Ղրիմի վերադարձը և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի լինի, որոշ բաներ երբեք չեն փոխվում    

08 սեպ 2020 13:34

Հայաստանում ազգային արժույթով ավանդների երաշխավորված փոխհատուցման գումարը կմեծանա 10-ից մինչեւ 16 մլն դրամ

Հայաստանում ազգային արժույթով ավանդների երաշխավորված փոխհատուցման գումարը կմեծանա 10-ից մինչեւ 16 մլն դրամ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստում «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց օրինագծի հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։


Նրա խոսքով՝ դրանից բացի, այս օրենսդրական փոփոխությունների ընդունման դեպքում արժութային ավանդների երաշխիքների չափը 5 մլն դրամից կաճի մինչեւ 7 մլն դրամ։ «Մենք վստահ ենք, որ այս փուլում նման մեծացումը ճիշտ է, այդ թվում՝ նաեւ ավանդատուների վստահության մեծացման իմաստով»,- ասաց Մելքումյանը։




Ընդ որում՝ փոփոխությունները պետք է տարածվեն բոլոր գործող ավանդների վրա, այլ ոչ միայն նոր։ Պատգամավորը նաեւ նշեց, որ օրինագիծը մշակվել է Կենտրոնական բանկի հետ միասին։


Նրա խոսքով՝ հիմա երաշխիքը տարածվում է ամբողջ գումարի մոտ 41 տոկոսի վրա եւ ավանդների թվի մոտ 97 տոկոսի վրա։ «Փոփոխությունները թույլ են տալիս հասնել ավանդների ամբողջ գումարի երաշխիքների 44-45 տոկոսային մակարդակի»,- պարզաբանեց խորհրդարանականը։


Կարճատեւ քննարկումից հետո օրինագիծը ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր