Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

15 սեպ 2020 16:20

Կորոնավիրուսի դեմ պեպտիդային պատվաստանյութը կողմնակի էֆեկտներ չի ունեցել․ «Ռոսպոտրեբնադզոր»

Կորոնավիրուսի դեմ «ԷպիՎակԿորոնա» պեպտիդային պատվաստանյութը, որը մշակել է Նովոսիբիրսկի «Վեկտոր» գիտական կենտրոնը (Ռուսաստան), կլինիկական փորձարկումների ժամանակ ցուցադրել է իր անվտանգությունը։
Պատվաստանյութը չի պարունակում կենսունակ վիրուս եւ իմունիտետի ձեւավորմանը նպաստում է արհեստականորեն սինթեզված պեպտիդների շնորհիվ, հայտնում է Medportal-ը։ 
«Վեկտորը» հուլիսի 24-ին ՌԴ առողջապահության նախարարությունից ստացել էր կամավորների ներգրավմամբ կլինիկական փորձարկումներ անցկացնելու թույլտվություն։ Առաջին մասնակիցը դեղամիջոցը ստացել է հուլիսի 27-ին, 20 մարդուց կազմված եզրափակիչ խումբը ստացիոնարից դուրս էր գրվել սեպտեմբերի 8-ին։ Այսօրվա դրությամբ եղած տվյալներով՝ կամավորներից ոչ մեկի մոտ լուրջ կողմնակի էֆեկտներ չեն հայտնաբերվել։ 
««ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների շրջանակում պատվաստված մի քանի կամավորների մոտ բացառությամբ ներարկման տեղում աննշան եւ կարճաժամկետ (1-2 օր) ցավին, ոչ մի կողմնակի էֆեկտ չի նկատվել։ Պատվաստումից հետո կամավորների մոտ չեն նկատվել ոչ մի ախտանիշներ եւ տհաճ դրսեւորումներ»,- հայտարարել են «Ռոսպոտրեբնադզորից»։
Նախատեսվում է պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտել սեպտեմբերի 30-ին, որից հետո կսկսվի հետգրանցումային հետազոտությունների փուլը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր