Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

16 սեպ 2020 11:49

Տեսանյութ.6-12 տարեկան աշակերտների դիմակ կրելու որոշումը կչեղարկվի՞

Դիմակների առումով մենք հետևում ենք նախկինում պարետատան, հիմա ԱՆ-ի կողմից սահմանված ցուցումներին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով 6-12 տարեկան երեխաների դիմակ կրելու որոշման մասին:


«Մենք այս շաբաթվա ընթացքում իրավիճակին կհետևենք, ուղեցույցը հնթացս կարող է փոփոխությունների ենթարկվել: Այս պահի դրությամբ մենք դիմակների կրելու առումով բողոքներ չենք ստացել, լարվածություն չենք տեսնում դպրոցներում: Ամեն դեպքում ուսուցիչներից դիտարկումներ չենք ստացել»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է դիտարկումներին, որ երեխաները կարող են առողջական խնդիրներ ունենալ, Հարությունյանն ասաց, որ աշխատում են ԱՀԿ-ի, ԱՆ-ի հետ. «Աշակերտները մեր ընտանիքներում մեծացող երեխաներ են, մեր հարազատների ընտանիքներում մեծացող երեխաներ են:


Ես չգիտեմ, թե ինչ խելագարության կանխավարկածով պետք է առաջնորդվենք՝ մտածելու, որ ԿԳՄՍ-ն ընդունել է այնպիսի կանոնակարգում, ԱՆ-ն տվել է այնպիսի ցուցումներ, որն ազդելու է մեր սերունդների առողջության վրա»:


Նախարարն ասաց, որ հետևելու են ընթացքին, եթե փոփոխությունների անհրաժեշտություն լինի, կանեն. «Այս պահին դրա անհրաժեշտությունը չկա»:
Ուսուցիչները շատ պատասխանատու են, պահում են կանոնները, հետևում են իրենց ու հանրային առողջությանը, ունեն սոցիալական մեծ պատասխանատվություն:


Նախարարը նաև խոսեց դպրոցներում անակնկալ ստուգումների մասին, որոնք հետագայում կլինեն:


Բուհերում թեստավորման հետ կապված նախարարն ասաց, որ հարցը չի քննարկվել, բուհերը դա կարող են նախաձեռնել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր