Տեսանյութ.Միջադեպ ԱԺ-ում.Անվտագության աշխատողները հրեցին Գորգիսյանին. Ալեն Սիմոնյանն ո՞վ է, որ թույլ տա, կամ թույլ չտա

Անի Սամսոնյանը նախ բանակցեց նիստերի դահլիճում գտնվող Աժ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, այնուհետև դուրս եկավ, ում հետևեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Երբ ընդդիմադիր պատգամավորները փորձում էին պաստառը տանել դահլիճ, Ալեն Սիմոնյանը նախ ծանոթացավ պաստառի գրությանը, ապա հորդորեց անվտանգության ծառայողներին պատգամավորներին պաստառով չթողնել նիստերի դահլիճ: Դրանից հետո պատգամավորները փորձեցին ներս մտնել, սակայն անվտագության աշխատողները հրեցին Գորգիսյանին:
«Ալեն Սիմոնյանն ո՞վ է, որ թույլ տա, կամ թույլ չտա: Հիմա էլ ուզում են գրաքննություն անել, տեսնել ինչ է գրված, որ ըստ դրա այդմ որոշեն՝ թողնում, են, թե չեն թողնում»,-ասաց Գորգիսյանը:
Դրանից հետո ԱԺ նիստերի դահլիճից դուրս եկավ Արարատ Միրզոյանը եւ խոստացավ, որ կկարգավորի հարցը: Նրա միջամտությունից հետո թույլ տվեցին ներս մտնել պաստառով: Ի դեպ, Արարատ Միրզոյանը նկատեց, որ ներսում նիստ է ընթանում, խանգարում են: