ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

18 սեպ 2020 16:26

Եթե սահմանամերձ համայնքում թշնամու կրակոցից մարդ զոհվի, ապա նրա ընտանիքին 5 մլն դրամ կհատկացվի

«Առաջարկում ենք երեք տարով երկարաձգել սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին օրենքը, ինչը սահմանամերձ համայնքի բնակիչներին հնարավորություն կտա մի շարք արտոնություններից օգտվել»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ներկայացնելով «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։


Նա տեղեկացրեց, որ 2015 թվականից գործում է վերոնշյալ օրենքը, և փաստացի, եթե փոփոխություններ չկատարվեն, ապա այդ օրենքի ժամկետն ավարտվելու է 2021 թվականի հունվարի մեկին։


Ըստ Սիսակ Գաբրիելյանի, նախագծի ընդունումը հնարավորություն կտա պետությանը ևս երեք տարի հատուցել սահմանամերձ համայնքներում բնակվող քաղաքացիների սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի, ինչպես նաև ոռոգման ջրի 50%-ի վճարը։ Նա շեշտեց, որ եթե գազի և էլեկտրաէներգիայի համար կան սահմանաչափեր, որոնց դեպքում է միայն պետությունը հոգում սպառածի 50%-ի վճարը, ապա ոռոգման ջրի դեպքում այդ սահմանաչափը չկա։ Բացի այդ, հողի և գույքի հարկի 100% փոխհատուցում կլինի պետության կողմից։


«Գործող օրենքն ասում է, որ եթե ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով ամբողջությամբ ավերվել է մարդու տունը, ապա պետությունը տվյալ համայնքում նոր բնակարան է ձեռք բերում և տրամադրում բնակչին։ Բայց առաջարկում ենք նաև օրենքում ներառել մի դրույթ, որ եթե այդ վնասը չի հանգեցրել օթևանի կորստի, ապա պետությունը դարձյալ պետք է պատասխանատություն ստանձնի՝ բնակարանը վերականգնելու, կամ դրա անհնարինության դեպքում, բնակչին նույն համայնքում նոր բնակարան տալու համար։ Փոխհատուցում ենք սահմանում նաև այն դեպքերի համար, երբ հակառակորդի կողմից սպանվել է սահմանամերձ համայնքի բնակչին պատկանող մթերատու կենդանին։


Բացի այդ, առաջարկում ենք 4-12-րդ դասարաններում սովորող աշակերտներին դասագրքեր տրամադրել անվճար»,- ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը։


Նա նշեց նաև, որ ըստ նախագծի, եթե սահմանամերձ համայնքի բնակիչը թշնամու կրակից վիրավորում ստանա, ապա ոչ միայն նրան բուժօգնություն տրամադրելը կլինի պետական պատվերի շրջանակում, այլ նաև կախված վնասվածքի աստիճանից՝ մինչև երեք մլն դրամ միանվագ գումար կտրամադրվի այդ անձին. «Իսկ եթե զոհ կունենանք, ապա ընտանիքի անդամներին միանվագ կտրամադրվի 5 մլն դրամ գումար»։


Պատգամավորը հավելեց, որ նախագիծը հետադարձ ուժ չի ունենալու։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր