Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

22 սեպ 2020 12:52

Տեսանյութ.Չեմ կարծում, թե Մանվել Գրիգորյանն այնքան ծանր վիճակում է, որ գործը պետք է կասեցվի. մեղադրող դատախազ

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն այսօր կրկին դատարան չէր ներկայացել, նրա պաշտպանը միջնորդեց քրեական գործը կասեցնել՝ ներկայացնելով առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր: «Նրա մոտ առկա է բացասական դինամիկա»,- հավելեց Լևոն Բաղդասարյանը: Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը, կարդալով փաստաթուղթը ասաց, որ սա չի նշանակում, թե քրեադատավարական առումով Գրիգորյանն այնքան ծանր վիճակում է, որ գործով վարույթը պետք է կասեցվի: Ավելին, նա հայտնեց, որ որևէ հետևություն առկա չէ, որ ԵԿՄ նախկին նախագահը չի կարող մասնակցել նիստերին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր